Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Ամերիաբանկը 100 մլն դրամ է ուղղում Արցախից տեղահանված ընտանիքների աջակցությանը

Ամերիաբանկն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած  ընտանիքներին կտրամադրի 100 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը: 

Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն` Ամերիաբանկը ստեղծել է աշխատանքային խումբ, որը հոկտեմբերի 18-ին ուղևորվել է  Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում ապաստանած արցախցի հայրենակիցների կարիքները: 

«Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը»,- ասված է հայտարարության տեքստում: Դրանք են` միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

Հավելենք, որ ավելի վաղ Ամերիաբանկը հայտարարել էր «Ամերիա Սերունդ․ Արցախ» հատուկ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախցիների համար։ Ծրագրի մասնակիցները կստանան 1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում  և ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում:  Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները կստանան հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև`  հնարավորություն շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։