Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի շնորհիվ Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ է ստացել Կապանում ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» բաժնի «Ընդհանուր ինտերիեր» ֆակուլտետը։ Մեկ տարի է, ինչ Քաջարանի մշակույթի պալատի նկարիչ-դիզայներն է։

«Նկարչի խոսքը պետք է բխի սրտից, բայց մարդկության անունից, ունենա  պատասխանատվության զգացում  ստեղծածի համար, ի վերջո նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց։ Աստված մենակ չի թողնում։ Ես այդպես եմ կարծում։ Եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, ինքն էլ վերցնելու է, ուրեմն այսօր ինքն էլ տեր է կանգնում», - իր գեղագիտական հավատամքն այսպես է մանրամասնում գեղանկարիչը և հավելում, որ ստեղծագործելն օգնում է, որ դուրս գաս դեպրեսիայից։ Դու կյանք ես վերադառնում։ Հենց ստեղծագործում ես, սկսում ես ապրել, չես ստեղծագործում՝ սկսում ես մահանալ։ Այս համատեքստում նշում է, որ մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը։

Գեղանկարչին ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանը, ով ցուցահանդեսի կազմակերպմանն օժանդակելու համար երախտագիտություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին, ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովային։

Ինչպես տեղեկացանք, շուտով Քաջարանի մշակույթի պալատում Բաբկեն Գևորգյանն  հմտությունները և գիտելիքները կփոխանցի սկսնակ գեղանկարիչներին։

Վահրամ Օրբելյան