Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

ԶՊՄԿ աջակցությամբ կայացավ «Սյունիքի գավաթ 2023»-ը

Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիան` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Սյունիք» ֆուտբոլային  ակումբի աջակցությամբ, հոկտեմբերի 21-ին Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում անցկացրեցին «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Առաջին անգամ Սյունիքում կազմակերպված մրցաշարին մասնակցեցին  7 երկրների՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի լրագրողական սիրողական ֆուտբոլային թիմերը եւ Կապանի թիմը` որպես հյուրընկալող կողմ։

Լրագրողները մրցաշարից առաջ այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացան նաեւ Սյունիքի պատմամշակութային հուշարձաններին։

«Մենք վստահ ենք, որ մեր համայնքներում աջակցելով սպորտին եւ առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Եվ քանի որ ֆուտբոլը ամենասիրված մարզաձևն է, հատկապես «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն ունեցանք Սյունիքը ներկայացնել տարբեր երկրների մոտ 80 լրագրողներին, որոնք հեռանում են իրենց հետ տանելով ահռելի ինֆորմացիա Հայաստանի մասին», -ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Հայկական օնլայն լրատվամիջոցների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը եւս նշել է, որ մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․

«Այսօր սյունեցիներն ունեն քաջալերման կարիք, եւ այստեղ հաճախ պետք է կազմակերպվեն այս կարգի միջոցառումներ։ Բացի այդ, մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն ունեցան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը եւ ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։  

Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում` զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլոր թիմերը միաժամանակ մրցում էին` 20 րոպե տեւողությամբ խաղակեսերով, իսկ ընդմիջմանը երկրպագուների համար խաղարկվեցին նվերներ: Ֆուտբոլային բարձր տրամադրությունը մարզադաշտում ապահովված էր` մարզիկների հետաքրքիր խաղի եւ երկրպագուների մեծ ոգեւորության շնորհիվ:

Մի քանի ժամ տեւած մրցաշարի հաղթողը Մոլդովայի թիմն էր, երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Ռումինիայի լրագրողների խումբը, իսկ երրորդ տեղում` Կապանի հավաքականն էր: