Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

«Ծիրան» սուպերմարկետների ցանցը՝ «Միջազգային Որակի նշան Դուբայ 2023»-ի մրցանակակիր

Հայկական «Ծիրան» սուպերմարկետների ցանցը հաղթող է ճանաչվել «Միջազգային որակի նշան Դուբայ 2023» (International Quality Mark Dubai 2023) ամենամյա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխության «Սպասարկման ոլորտում տարվա առաջատար և լավագույն սուպերմարկետների ցանց» անվանակարգում։

«Ծիրան» սուպերմարկետների ցանցն այս տարի նշում է իր 10-ամյակը։ Հայտնի  սուպերմարկետների ցանցն արդեն տասը տարի է՝ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտում։ Այս տարիների ընթացքում ընկերությունը կայուն զարգացել և կատարելագործվել է, ձևավորել փորձառու և նվիրյալ թիմ, ձեռք բերել բարձր հեղինակություն և գործարար համբավ, ընդլայնել հաճախորդների և գործընկերների շրջանակը։ Որպես սուպերմարկետների ցանց, «Ծիրան»-ն առաջինն է, որ իր սպառողին հասանելի է դարձել նաև Երևանից դուրս՝ հիմնելով մասանճյուղեր ՀՀ մարզերում։ 

«Ծիրան» սուպերմարկետների ցանցի տնօրեն Մարինե Ներսիսյանի խոսքով՝ սա մեծ ձեռքբերում է իրենց թիմի համար․«Մեր սպառողների հարմարավետությունն առաջնային է մեզ համար, ուստի այն ապահովելու նպատակով բիզնեսի զարգացման մեր ռազմավարությամբ ունենք բազմաթիվ նախագծեր։ Ընդլայնելու ենք ոչ միայն մեր մասնաճյուղերի աշխարահագրությունը, այլև առաջարկելու նորարար լուծումներ, ներկայացնելու ենք գործունեության նոր ուղղություններ։ Տարիներ շարունակ ձևավորված արժեքներով, ձեռք բերված փորձով, ունեցած ամբողջ ներուժով անելու ենք հնարավորը, որպեսզի ընկերությունը շարունակի զարգանալ և դրանով իսկ նպաստել ոլորտի ու մեր երկրի տնտեսության զարգացմանը»։ 

Սեպտեմբերի 18-ին Դուբայում կայացած «Տարվա հանրային ծառայող, տարվա ապրանքանիշ, միջազգային որակի նշան-Դուբայ 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցել են բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ։ Այս տարի մրցանակների են արժանացել տարբեր ոլորտներ ներկայացնող 24 ընկերություն և անհատներ։ Լավագույնները որոշվել են սոցիոլոգիական հարցումների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների, լրագրողական հետաքննությունների արդյունքում։ Բոլոր հաղթողներն արժանացել են պատվավոր «Միջազգային Որակի նշան»  պատվավոր մրցանակի և պատվոգրի:

 «Միջազգային որակի նշան-Դուբայ 2023»-ի ժյուրին բարձր է գնահատել «Ծիրան» սուպերմարկետների ցանցի գործունեությունը։

«Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին։ Հատկանշական է,  որ «Միջազգային որակի նշան» մրցանակին իսկապես լավագույններն են արժանացել։ Առանձնահատուկ ուզում եմ կարևորել «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մրցանակը, քանի որ տասնամյա գործունեություն ծավալող ընկերության համար սպառողի գնահատականն ու հանրության վերաբերմունքն ամենակարևորն է»,- ասել է մրցանակաբաշխության հիմնադիր «Որակի նշան» ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը։

«Ծիրան» սուպերմարկետների ցանցն իր սպառողին ներկայանում է պարենային և ոչ պարենային բարձրորակ և բացառիկ ապրանքների մշտապես թարմացվող ու լայն տեսականիով։ Ընկերությունն առանձնանում է բարձրակարգ սպասարկմամբ և հաճախորդակենտրոն մոտեցմամբ։ Հասանելի է  նաև պարզ, արագ, հարմարավետ tsiran.am օնլայն հարթակը, որը հնարավրություն է տալիս կատարել առացանց գնումներ և պատվիրել առաքում ինչպես Հայաստանից, այնպես էլ   աշխարհի ցանկացած կետից՝ Հայաստանում բնակվող հարազատների և բարեկամների համար։

Нет описания.