Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Արցախում մնացած հայերին թույլ չեն տալիս զրուցել հարազատների հետ առանց հսկողության. Լինդսի Սնել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է հակամարտություններն ու դրանց հետևանքները,  X սոցցանցի իր միկրոբլոգում Արցախում կատարված էթնիկ զտումից մեկ ամիս անց  հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի կինը պատմում է, թե ինչպես է հայրն անդրդվելի եղել որոշման մեջ ու մնացել Արցախում։

«Ես խոսել եմ Արցախում մնացած մի քանի մարդկանցից մեկի դստեր հետ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերջերս պարծենում էին, որ Ադրբեջանը տեղական հեռահաղորդակցական ծառայություններ է ստեղծում, սակայն Լեռնային Ղարաբաղում մնացած հայերը չունեն ինտերնետ կամ բջջային կապ, և նրանց թույլ չեն տալիս խոսել իրենց սիրելիների հետ առանց հսկողության: Եվ որպես Ադրբեջանի «վերաինտեգրման» մաս, Ադրբեջանի իշխանությունները առգրավեցին այնտեղ մնացածների հայկական անձնագրերը, բայց նրանց ադրբեջանական անձնագրեր չեն տրամադրել: Սա նշանակում է, որ ԼՂ-ում մնացած հայերը ներկայումս քաղաքացիություն չունեն»,-գրում է հայտնի լրագրողը։

Արցախցի կինը, որի ձայնը փոխված է, դեմքը՝ մթության մեջ, պատմում է, որ հորը որևէ կերպ չեն կարողացել համոզել, որ լքի Արցախը։

«Նա ասաց՝ ես այստեղ տուն եմ սարքել և չեմ ցանկանում թողնել։ Սեպտեմբերի վերջին, երբ մայրս պետք է գար, հայրս ասել է՝ ես կմնամ այստեղ 3–4 ամիս, որպեսզի ականատես լինեմ վերաինտեգրմանը։ Դա նրա խոսքերն են։ Այնպես որ ես սպասում եմ նրան։ Նրան փորձում էի համոզել, որ մայրիկի հետ գա, ասում էի, գիտե՞ս փաստ չէ, որ քեզ հետո կթողնեն գալ։ Ադրբեջանական իշխանություններին, կոպիտ ասած, պետք է կապիկ կենդանաբանական այգում, որին նրանք կարող են ցույց տալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, լրագրողներին, ՄԱԿ-ին, ինչպես էքսպոնատ։ Հոկտեմբերի 1-ից կապ այնտեղ չկար։ 5-6 օր անցավ, որ նա զանգեց։ Մենք շատ էինք անհանգստացել։ Նա գնացել էր դեռ այնտեղ գործող ԿԽՄԿ կենտրոն, այնտեղ wifi էր եղել, մեսինջերով զանգեց, ասեց՝ լավ է, ԿԽՄԿ ներկայացուցիչները սնունդ են տալիս։ Դրանից հետո շաբաթը մեկ անգամ զանգում է կամ ինձ, կամ մայրիկին։ Վերջին երկու անգամ  զանգահարեց ոչ իր համարով, ադրբեջանական համարով էր։ Երկար չկարողացավ խոսել։ Յուրաքանչյուր հեռախոսազրույց տևում է 5-10 րոպե։ Նա շատ բան չի ասում, քանի որ ինչ-որ մեկը միշտ կողքին կանգնած է»,-պատմում է դուստրը։