Ի՞նչ է կատարվում Պուտինի հետ. ճշմարտությունը մեջտեղում է
Արևմտյան լրատվամիջոցները և ռուսական ընդդիմադիր տելեգրամյան ալիքները շարունակում են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակը։ Օրերս էլ կրկին տեղեկություններ էին հայտնվել, թե իբր Վլադիմիր Պուտինը գիտակցության կորուստ է ունեցել։ Ըստ երևույթին Ռուսաստանի նախագահն առանձնապես առողջությամբ չի փայլում, սակայն ռուսական պաշտոնական շրջանակները երբեք առանձնապես չեն անդրադարձել նրա վերաբերյալ տարածվող կեղծ կամ ճիշտ տեղեկություններին, չեն քննարկել։
Տարօրինակ կերպով օրերս «ՌԻԱ նովստին» այդ հարցով հատուկ դիմել էր Կրեմլին, և Ռուսատանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին տեղեկությունները հերթական «բադիկն» են, իսկ Պուտինի առողջության հետ ամեն ինչ լավ է։ Պեսկովը նաև հերքել էր տեղեկությունները, թե իբր Պուտինը կրկնօրինակներ ունի, որոնք շատ ժամանակ մասնակցում են պաշտոնական արարողություններին։
Այս հերքումը ևս մեկ դրվագ է, որն առաջին անգամ պաշտոնապես հաղորդվում է։ Իհարկե այս ամենից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը լուրջ առողջական խնդիրներ ունի և հնարավոր է եզրակացնել, թե Ռուսաստանի իշխանություններն ինչ-որ բան են փորձում նախապտրաստել, միևնույն ժամանակ առանձնապես անլուրջ են, թե՛ Պուտինի «դվայնիկների» մասին տեղեկությունները և թե՛ նրա ծանր առողջական վիճակի մասին լուրերը։ Փաստացի, ինչպես հաճախ է լինում, ճշմարտությունը գտնվում է մեջտեղում։
Արամ Սարիբեկյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...