Ո՞ւմ հարցազրույց կտա Արցախի նախագահը
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը երկար ժամանակ լռում էր, չէր խոսում և դա, ըստ էության, լուրջ դժգոհություններ է առաջացրել նաև արցախցիների շրջանում, որոնք փորձում են Արցախի վերջին նախագահից շատ հարցերի պատասխաններ ստանալ, այդ թվում, թե՛ նրա ստորագրած Արցախի լուծարման մասին հրամանագրի վերաբերյալ, և թե՛ կենցաղային հարցերի շուրջ, որոնք այսօր մտահոգում են արցախահայությանը։
Շահրամանյանն ինքը միտումնավոր ձգձգել է իր հրապարակային հայտարարությունները՝ փորձելով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, հստակեցնել իրենց անելիքները և իր հետագա մարտավարությունը, մտածել է, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի հետ խոսակցության տոնից հետո կհասկանա, թե ինչ հեռանկարներ է սպասում, ուստի զարմանալի չէ, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության մոտ նա հայտարարեց, թե հարցազրույց է տալու հենց Հանրային հեռուստաընկերությանը։
Փաշինյանը նախ խուսափել է հանդիպել և Շահրամանյանին էլ հասկացրել են, որ նա չի դիտարկվում Հայաստանում որպես արցախահայության լիդեր, ուստի Շահրամանյանը գործուն դառնալու համար պետք է հրապարակային դիրքորոշում հայտնի։ Հանրային հեռուստաընկերությունից Պետրոս Ղազարյանն էլ հստակ հրահանգ է ստացել Շահրամանյանին Հանրայինի եթեր չբերել և Արցախի իշխանությունները նոր եղանակ են գտել՝ ինչպես Շահրամանյանի խոսքը հասցնել հանրությանը, ընդ որում դրա համար մտադիր են եղել չեզոք լրատվամիջոցի տալ հարցազրույցը, որպեսզի որևէ քաղաքական ուժի հետ չկապեն։
Ի վերջո որոշվել է հարցազրույց տալ հենց Արցախի հանրային հեռուստաընկերությանը։ Որպես այդպիսին այդ ալիքն այլևս գոյություն չունի, փոխարենը կան հաղորդավարներ և աշխատակիցները, որոնք հենց Երևանում էլ պետք է հարցազրույց անեն Շահրամանյանի հետ, ապա այն տեղադրվելու է յութուբյան ալիքով Արցախի հանրային հեռուստաընկերության լոգոյով։
Նունե Մինասյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...