Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Ինչ իրավիճակ է Սյունիքի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի  23-ին և 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, մանրակրկիտ ուսումնասիրել են պահվող անձանց և անձնակազմի աշխատանքային պայմանները, փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

  • Ի տարբերություն նախորդ այցի` այս անգամ դիսպանսերում գրանցվել է աշխատանքների կազմակերպման դրական տեղաշարժ: Միևնույն ժամանակ արձանագրվել է գերբնակեցում, կողապահարանների նվազ քանակ և այլ համակարգային խնդիրներ, որոնք այս պահին ամփոփման փուլում են: Երկու մարզերում իրականացված մշտադիտարկման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամ համագործակցել են և տրամադրել պահանջված ամբողջական տեղեկատվությունը:
  • Ձերբակալված անձանց պահելու վայրերում ևս խնդիրներ են արձանագրվել։ Մասնավորապես տեսակցությունների սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխախում սահմանված պահանջներին։

Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին: