Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Լևոն Մնացականյանի սպանության մասին ինձ հայտնել են Արցախից Հայաստան եկած սպաները. գնդապետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու օր է՝ համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Բաքվում խոշտանգումների ենթարկելով սպանել են Արցախի նախկին պաշտպանական բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։ Մենք փորձեցինք գտնել, թե ով է այս լուրի աղբյուրը, պարզվեց` գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է, ում հետ զրուցեցինք` հասկանալու համար, թե որտեղից նրան նման տեղեկատվություն։  

Նա մեզ հետ զրուցում նշեց. «Ես եմ օրեր առաջ նման հայտարարություն արել` «Հայելի» ակումբում, արտահայտել եմ իմ մտավախությունները: Չեմ բացառում, որ Բաքվում սպանել են Լևոն Մնացականյանին։ Իմ նպատակն է, որ այս խնդրով զբաղվի Կարմիր խաչը, ՀՀ-ում գործունեություն իրականացնող դեսպանատները, որոնք կարծես «Նիկոլական քաղաքականություն» են վարում։ Վերջիվերջո, վերջերս էր Ալիևը հայտարարել, որ Ադրբեջանում կան երեք գերի` դեռ 44օրյա պատերազմի ժամանակ գերեվարված, բայց մեր գերեվարվածները 230-ն էին, և այս մասով ո'չ Կարմիր խաչը, ո'չ դեսպանատները, ո'չ իշխանությունները ոչ մի հայտարարություն չեն արել։ Լևոն Մնացականյանի սպանության մասին ինձ հայտնել են Արցախից Հայաստան եկած սպաները, և նշել են, որ Մնացականյանին խոշտանգում են հենց հայերը, ովքեր գերեվարվել են 2020թ-ին, այդ կերպ Ադրբեջանը ցույց է տալիս առանձնակի դաժանություն։ Ես գիտեմ, որ ծանր է նաև Դավիթ Բաբայանի վիճակը, որին ևս խոշտանգումների են ենթարկում։

Եվ երբ ասում են՝ նման բաներ մի ասեք` հարազատները ծանր են տանում այս հայտարարությունները, ես հարկ եմ համարում նշել, որ հարազատների համար ամենածանր լուրը եղել է այդ մարդկանց գերեվարության լուրը լսելը, և թե ինչ կանեն այդ մարդկանց հետ Բաքվի բանտերում, դժվար չէ ենթադրել։ Ես հայտնել եմ իմ մտավախությունը, թող համապատասխան կառույցները զբաղվեն այդ մարդկանց հարցերով, տրամադրեն  ինֆորմացիա և պաշտպանեն նրանց իրավունքները»,- նշեց Հովհաննիսյանը։