Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

ՊՆ-ն տեղեկացնում է

ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ»  հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել  և  «ՈՄԱ»-ն  «պաշտպանական երկրորդ գծում»,  ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում  ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմական գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ  դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում  նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՊՆ-ին այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին  բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- մատնանշել են ՊՆ-ից։

No description available.

Մինչդեռ ՈՄԱ-ի ծրագրերի պատասխանատու Էդգար Մարգարյանը՝  Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ «Գմբեթ 2» նախագծով սահմանային գոտում կառուցվող փայտահողային պաշտպանական կետերի մասին ՊՆ-ն տեղյակ է։

Նրա փոխանցմամբ՝  փայտահողային պաշտպանական կետեր կառուցում են սահմանային գոտու 2-րդ և 3-րդ պաշտպանական գծերում։

«Այդ պաշտպանական կետերը բլուրների շուրջ ենք կառուցում, քաղաքների շուրջ՝ դիրքերի հետևի հատվածներում։ ՊՆ-ն գիտի, թե ինչ ենք անում, միասին ենք որոշում։ Հրամանատարությունը տեղյակ է, գալիս են, նայում են, ընդունում են։ Տեղ կա, որ տագնապների ժամանակ իրենք այդտեղ են նստում՝ «Գմբեթ»-ի կառուցած կետերում, որովհետև դա իրենց թիկունքն է։ Տեղեր էլ կան, որ թույլ չեն տալիս»,- մեկնաբանեց ռազմահասարակական ՀԿ-ի ծրագրերի պատասխանատուն։

ՈՄԱ-ի ներկայացուցիչի պնդմամբ՝ իրենք որևէ պաշտպանական կետ կառուցելու հարցում չեն կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել, այդ ամենը փոխադարձ պայմանավորվածությամբ է տեղի ունենում։

«Տեղում հրամանատարը գիտի, թե ինչ է կատարվում, մենք չեն կարող գալ, ինքնագլուխ որևէ բան կառուցել, թողնել-գնալ և իրենց ոչինչ չասել»,-հայտնեց նա։

Նշենք, որ ՈՄԱ-ի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։

Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են երկարաժամկետ պաշտպանական կետեր։

Ծրագրով 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։

Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝  երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ և պարզապես հասարակ մարդիկ, ովքեր մտածում են պետության ամրության և ապահովության մասին և սոցցանցերի իրենց էջերում դրամահավաքի կոչեր հնչեցնում։

Չնայած այս ամենին, համացանցում այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք և՛ լավ, և՛ վատ կարծիքների։  Որոշ օգտատերեր ասում են, որ  «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից տեղահանված մարդկանց պետք է օգնել և որ պաշտպանական կետեր կառուցելն ամենևին էլ անհատների գործը չէ։