Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Քաղաքական դատավարություններին արագություն կհաղորդվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ ակնհայտ քաղաքական բնույթ ունեցող քրեական գործերի պակաս չկա, ավելին, դրանք գնալով ավելանում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նախաձեռնել են այս հարցում «արմատական» քայլեր ձեռնարկել։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Նիկոլ Փաշինյանը իշխանությունների «սրտի» դատավորներին հանձնարարել է իրենց վարույթում գտնվող աղմկոտ քաղաքական գործերին արագություն հաղորդել և վճիռների մասով հստակություններ մտցնել, որքան էլ արդարադատության նախարարը պնդի, թե գործադիրը որևէ դատավորի չի զանգում ու ոչինչ չի կարգադրում։

Ավելի կոնկրետ, մեզ հայտնի է դարձել, որ մինչև տարեվերջ մի շարք քաղաքական գործերի հետ կապված վճիռներ կհրապարակվեն։ Որոշ դեպքերում հանձնարարության բնույթն այնպիսին է, որ կալանքի նոր ժամկետի հարց չառաջանա, և մինչև ընթացիկ երկամսյա ժամկետի ավարտը դատարանները հրապարակեն որոշումները: Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եվրոպական համապատասխան կառույցներում ոչ միայն ամբողջական պատկերացում ունեն, այլև նույնիսկ ակնարկել են, որ այդ հարցերին հնարավորինս շուտ հանգուցալուծում տրվի։

Բացի դրանից, եվրոպացիները հստակ հասկանում են, որ նախաձեռնված վարույթներն ակնհայտ քաղաքական բնույթ ունեն, և, ընդհանրապես, իրավական գործիքակազմով Հայաստանում իրականացվում են քաղաքական ճնշումներ, սակայն, աշխարհաքաղաքական «ռասկլադից» ելնելով, պարզապես աչք են փակում դրանց վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում