Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Երկու նախազգուշացում Ռուսաստանից

Ռուսաստանից միանգամից երկու նախազգուշացում է երեկ ստացվել։ Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են չափազանց ծանր վիճակում, և կողմերը շարունակում են միմյանց տարբեր մեղադրանքներ հասցեագրել։ «Երևանում պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին ասել՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը Մալթայում։ Այս հանդիպումը, ըստ Զախարովայի, «ցուցադրական հակառուսական քայլ» է։ Հանդիպումը կայացել էր «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում, և Զախարովան երեկ անդրադարձել է, թե՛ այս հանդիպմանը, թե՛ շաբաթներ առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցին Կիև, նաև Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպմանը։ «Ափսոսանք է առաջացնում, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,- նշել է Զախարովան։

Մեկ այլ նախազգուշացում էլ արել է Ռուսաստանի «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրի ստորագրելու առաջարկին, որով կշրջանցվեր միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության պահանջները, Սլուցկին նշել է, թե դա կարծես «լավ դեմքի արտահայտություն է՝ վատ խաղի ժամանակ»։

Մինչ հայաստանյան որոշ պաշտոնյաներ փորձում են մեղմել Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, Ռուսաստանը բացարձակապես արմատական է տրամադրված և ցանկություն չունի որևէ հարցում զիջման գնալու՝ անընդհատ դեղին քարտեր ցույց տալով Հայաստանի իշխանություններին։

Մարիետա Ղազինյան