Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

ԶՊՄԿ-ն Արցախից բռնի տեղահանվածների սննդի, դեղորայքի, այլ ապրանքների և վառելիքի համար հատկացրել է 45 մլն դրամ

Սեպտեմբերյան իրադարձությունների առաջին իսկ օրերից ԶՊՄԿ-ն, Սյունիքի մարզպետարանի, Քաջարանի եւ Կապանի համայնքապետարանների, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններ «Հայկական Կարմիր Խաչի», «Վիվա» հիմնադրամի  հետ սերտ համագործակցելով` ներգրավվել է ամենատարբեր ոլորտներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանրային կապերի բաժնից՝ անդրադառնալով հարցին, թե որպես Հայաստանի խոշոր հարկատու, ինչ միջոցառումներ է իրականացնում ԶՊՄԿ-ն՝ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին աջակցելու ուղղությամբ:

«ԶՊՄԿ-ն ունի սոցիալական աջակցության ամենատարբեր գործող ծրագրեր, այդ ծրագրերն իրականացնող թիմեր, եւ հաշվի առնելով Սյունքի մարզում ԶՊՄԿ զգալի ներկայությունը, ընկերությունը հենց սկզբից փորձել է մասնակցել հնարավոր բոլոր միջոցներով։ Ընկերության աշխատակիցները կամավորության սկզբունքով մասնակցել  են իրականացվող կազմակերպչական աշխատանքներին, տարհանված բնակչության գրանցման կետերում օգնելով պատկան մարմինների ներկայացուցիչներին:

Ֆինանսական, դեղորայքի, սննդի  և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումն ընկերության կողմից իրականացվել  է ամենօրյա ռեժիմով` համակարգելով  մարզպետարանի և համայնքապետարանների հետ: 

Օրական 10.000 մարդու սնունդ է հատկացվել։ Սննդի, ինչպես նաեւ դեղորայքի, հիգիենայի պարագաների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների եւ վառելիքի համար ԶՊՄԿ-ն հատկացրել է մոտ 45 մլն դրամ:

Բացի այդ, ԶՊՄԿ-ն ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) հետ իրականացնում է 31 000 000 ՀՀ դրամի ծրագիր, որի շրջանակներում 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Միևնույն ժամանակ, ձևավորել է խումբ` արդեն իսկ գրանցված և մարզում ժամանակավոր կացարաններով  ապահովված արցախցիների հետ աշխատելու համար: Մարզային եւ համայնքային իշխանությունների հետ համատեղ կատարվել և շարունակվում է`  իրավիճակի գնահատում, առաջնային կարիքների վերլուծություն: Ըստ արդյունքների` բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընկերությունը ըստ առաջնահերթության որոշակի չափորոշիչների կապահովի  անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով»,-ասացին Կոմբինատից:

Հարցին, թե Արցախում գործող հանքերի աշխատակիցներ դիմե՞լ են Կոմբինատին աշխատանքի համար, քանի՞սն են արդեն համալրել ԶՊՄԿ աշխատակիցների շարքերը, ինչպե՞ս կարող են ցանկացողները ծանոթանալ թափուր աշխատատեղերին, պատասխանեցին. «Սա, կարծում ենք, ոլորտի համատեղ խնդիրը պետք է լինի։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա`որտեղ հավաքագրվում է հանքարդյունաբերության ոլորտում փորձ ունեցող բռնի տեղահանվածների վերաբերյալ տեղեկություններ՝ թափուր համապատասպան հաստիքների դեպքում այդ մասնագետների զբաղվածության հարցը լուծելու համար»: