Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Փաշինյանի գլխավոր թիրախը Ռուսաստանն է

Գործող իշխանություններն այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական գլխավոր թիրախը Ռուսաստանն է։ Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի զայրացագին տեքստ է մոգոնել՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։

Ի դեպ, ընդամենը շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ո՞վ է Մարիա Զախարովան, որպեսզի ինքը նրան պատասխանի։ «Պարզվում է, միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը Ռուսաստանը համարում է ցուցադրական, հակառուսական ժեստ»,- իր տելեգրամյան ալիքում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե Մոսկվան ցուցադրական հակառուսական ժեստ է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևը։ «Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա, սա են, թերևս դաշնակցային ճիշտ պատկերացումները, Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա դաշնակցից, պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե դաշնակիցը չլինի, իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի դաշնակիցը»,- նշել է Ալեն Սիմոնյանը, ավելին, հարցրել է. «Հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և Հայաստանի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ է, ի՞նչ է»։

Առնվազն կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել Ալեն Սիմոնյանի այս գնահատականների հետ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն արդեն տևական ժամանակ չափազանց կոշտ են արձագանքում Ռուսատանին, նախ, բզբզելով փորձում են զայրացնել և մղել չկանխամտածված գործողությունների, որպեսզի կարողանան բարձրացնել Հայաստանից առնվազն ռուսական բազայի և այլ կարևոր օբյեկտների հեռացման հարցը, մյուս կողմից էլ կարողանան իրենց արևմտյան հովանավորների աչքին լավամարդ երևալ։

Թերևս Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ հրաշալի հասկանում է Հայաստանի գործող վարչախմբի պարզունակ այս խաղը։ Ի զուր չէ, որ հենց երեկ ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը ստորագրեց Կապանում հյուպատոսարան բացելու որոշումը։

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են հեռացնել Ռուսաստանին, Ռուսաստանը փորձում է ավելի ամրապնդվել։ 

Սաթենիկ Խաչիկյան