Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Հայրը ծեծել է 11-ամյա դստերը, որը գանգուղեղային վնասվածք է ստացել․ մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայում հայրը ծեծի է ենթարկել 11-ամյա դստերը։ Աղջկա մոտ գանգուղեղային վնասվածք է ստացել։ Գրել է Shot տելեգրամյան ալիքը։

Որպես պատճառ նշվում է ֆիզկուլտուրայի դասից հետո հագուստը չփոխելը։

Ըստ SHOT-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի Յուժնոե Բուտովո թաղամասում։ 41-ամյա հայրն ընդմիջմանը տեսազանգի միջոցով զանգահարել է դստերը։ Աշակերտուհին ֆիզկուլտուրայից հետո հագուստը փոխած չի եղել, մյուս դասերին մասնակցել է սպորտային համազգեստով։ Դա վրդովեցրել է հորը, ով ասել է, որ տանը կծեծի աղջան։

Երբ աշակերտուհին վերադարձել է դպրոցից, հայրը հանել է գոտին ու դաժան ծեծի ենթարկել նրան։ Հայրը նաև օգտագործել է բռունցքները։ Աղջիկը մորը պատմել է ամեն ինչ, կինն արագ եկել է տուն ու շտապօգնություն կանչել։ Դպրոցականը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով, գլխի և ոտքի կապտուկներով։

Հայտնի է, որ ծնողներն ամուսնալուծված են, աղջիկն ապրում է հոր հետ։ Նախկինում նա բողոքել է, որ սեպտեմբերից հայրը պարբերաբար պատժում է իրեն, բայց ինչ-ինչ պատճառներով բոլոր հարազատները ուշադրություն չեն դարձրել բողոքներին։ Այժմ գործը ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ է։