Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Մասնակցություն հանուն արցախցիների աջակցության

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը  լավագույն հնարավորությունն է մասնակիցների համար իրենց նպաստն ունենալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերին:

Համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է մարդասիրական նպատակներին և ծառայելու է արցախցիների առաջնային խնդիրների լուծմանը: Տոմսերն հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց, այնպես էլ առկա տոմսարկղերից, ինչպես նաև միջոցառման պաշտոնական կայքում:

Ընթացիկ տարվա ամենահավակնոտ միջոցառումներից մեկը լավագույնս համատեղում է արցախցի մեր հայրենակիցներին աջակցությունը, գիտելիքների ձեռքբերումն ու  գիտության և բիզնեսի աշխարհի նորարարական գաղափարներին ծանոթանալու հնարավորությունը:

Համաժողովի պատվավոր հյուրն է լինելու աշխարհահռչակ էսսեիստ, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը, ով հանդես է գալու բանախոսությամբ: Համաժողովին մասնակցելու են հարյուրավոր գիտնականներ է գործարարներ ամբողջ աշխարհից: Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլն։ Սա կատարյալ հնարավորություն է իմանալու, թե ինչպես գիտությունն ու գործարարությունը կարող են միասին առաջ տանել աշխարհը և թե ինչպես գտնել ձեր ուրույն տեղը դինամիկ փոփոխվող աշխարհում: