Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Ջերմոցներ տեղահանված արցախցիների համար․ Մի դրամի ուժի նոյեմբեր ամսվա ծրագիրը

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Նախորդ ամսվա ընթացքում Բանկի և Իդրամի հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցված «մի դրամներից» հավաքված ողջ գումարը՝ 3.580.216 դրամ, փոխանցվեց «Հայորդի» նախաձեռնությանը։

Արդեն պատմել ենք, որ դեռ հոկտեմբերի սկզբում, ցավալի իրադարձությունների արդյունքում, «Հայորդին» իր տանիքի տակ առավ մոտ 110 մարդու՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և ապահովել առաջին անհրաժեշտության պայմաններով՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց դրությունը։

«Մի դրամի ուժի» հաջորդ՝ նոյեմբեր ամսվա ծրագիրը ևս նվիրված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Իդրամի և Բանկի հարթակներով կատարված բոլոր վճարումներից կուտակված գումարը կփոխանցվի տեղահանված արցախցիների համար Սյունիքում ջերմոցների կառուցմանը։

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով, ավելի քան 100,000 արցախցի ստիպված է եղել լքել Արցախը։ Նրանցից ավելի քան 5,000-ը Սյունիքի մարզում գտել են իրենց նոր տունը։ Այս ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքի համար տնամերձ ջերմոցներ կառուցել և փոխել առնվազն հիսուն ընտանիքի կյանք։ Ծրագիրը ներկայացված է ՌեԱրմենիա հարթակում, որի հետ դեռ մեկ տարի առաջ Իդրամն ու IDBank-ը համագործակցության հուշագիր էին կնքել։ 

ՌեԱրմենիա հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանն ասում է․ «Բազմիցս ականատես ենք եղել, թե «Մի դրամի ուժը» ինչ ազդեցություն է թողնում՝ աջակցելով տարբեր ոլորտներում կարևոր ու բարի գործերին։ Այսօր բոլորիս ուշադրությունը արցախցի մեր հայրենակիցներին ինտեգրմանն ու իրենց կյանքը կայուն հիմքերի վրա դնելուն է ուղղված։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժն»  այս ամիս աջակցելու է Սյունիքում արցախցիներին տնամերձ ջերմոցներով ապահովելու նախագծին։ Նախագիծը թույլ կտա գյուղական համայնքներում տեղավորված արցախցիներին ապահովել եկամտի կայուն աղբյուրով և որոշակիորեն ոտքի կանգնեցնել վերջին արհավիրքից հետո։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը կապացուցի համախմբված ու համակարգված գործելու արդյունավետությունը», - հավելում է Արտակ Գրիգորյանը։

Դուք ևս կարող եք միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով բարի կամքի դեսպան։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես կատարել Ձեր բոլոր վճարումները Իդրամի և Բանկի հարթակներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ