Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Հարվածի տակ են առել նախկինում «սիրելի» գեներալին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին իշխանությունն անթաքույց սկսել է «քարկոծել» պաշտպանության նախկին նախարար, պահեստի գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ի մասնավորի, Կարապետյանի թերացումների հետ կապված բավականին կոշտ անդրադարձներ է կատարել քպական Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է, եղել են լուրջ բացթողումներ (նշենք, որ Կարապետյանը այդ ժամանակ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը, իսկ Քառօրյայից հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից)։

Սա ուշագրավ է այն առումով, որ այն ժամանակ, երբ Կարապետյանն «իրենցն» էր, Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները ջանասիրաբար ոչ միայն պաշտպանում էին Կարապետյանին, այլև դիֆերամբներ ձոնում վերջինիս: Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանը՝ Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Հիմա «բան է փոխվել»:

Եվ փոխվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկությունից մոտ մեկուկես տարի անց Արշակ Կարապետյանը հանկարծ քաղաքական հայտ ներկայացրեց և սկսեց քննադատական գնահատականներ հնչեցնել իշխող թիմի հասցեին։ Ընդ որում, այդ մեկուկես տարին լռելուց հետո: Հնարավոր է՝ ինչ-որ սպասումով, ինչի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է: Այսինքն, ժամանակին արդեն մեկ անգամ պաշտոնազրկված անձը իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի, իսկ աղետաբեր պատերազմից հետո՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ու նույնիսկ մի կարճ շրջան պաշտպանության նախարարի պաշտոնները, ու այդ ժամանակ ամեն ինչ հիանալի էր, Կարապետյանն էլ՝ «սրբություն սրբոց»։

Հիմա նա դարձել է վատը, մեղավոր, ընդ որում՝ ոչ միայն հետիշխանափոխության շրջանի պաշտոնավարման համար, այլև այն ժամանակների, ինչի համար պաշտոնանկ էր արվել: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ իշխանությունների քննադատության առանցքային պատճառը միայն Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելը չէ. առաջնային «թեզն» այն է, թե Կարապետյանը ՀՀ-ում իրականացնում է ռուսական հատուկ ծառայությունների պատվեր, այսինքն՝ նրան հարվածելու արշավը նույնպես հակառուսական հերթական դոզայի շրջանակներում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում