Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումները
Հասարակություն

Այս հայտնագործությունը անվիճելի վկայությունն է նրա, որ գիտությունը կոչված է մարդու կյանքն առավել անվտանգ ու որակյալ դարձնելու համար

2021 թվականի Նոբելյան մրցանակաբաշխությունը նշանակալի իրադարձություն էր ոչ միայն բեյրութահայ նյարդաբան և մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի, այլև ողջ հայ ժողովրդի համար, քանի որ Փաթափությանն առաջին հայազգի նոբելյան դափնեկիրն էր:

Փաթափությանը ծնվել է Բեյրութում, այնուհետև Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Այժմ ղեկավարում է կենսաբանական և բժշկական հետազոտություններ իրականացնող SCRIPPS հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»:

«Մեզ հետաքրքրում է այն, ինչ կոչվում է մեխանիկական զգացողություն, այն է, թե ինչպես են բջիջները ուժի միջոցով զրուցում միմյանց հետ: Սա այն է, ինչ մենք սովոր ենք զգալ՝ մեղմ քամին ձեր թևին կամ մուրճի հարվածը ձեր մատին: Սրանք մեխանիկական ուժեր են, որոնք կարող են վերածվել ազդանշանների, որոնք մենք օգտագործում ենք մեր միջավայրն իմաստավորելու համար: Այսպիսով, մեր հետազոտությունը վերաբերում է ոչ միայն հպմանն ու ցավի զգացողությանը, այլև նյարդագիտությունից դուրս այլ հիվանդություններին և կենսաբանական գործընթացներին»,- այսպես էր նկարագրում իր հայտնագործությունը անվանի գիտնականը: Փաթափությանի հայտնագործությունը հսկայական քայլ է մի շարք հիվանդությունների, տրավմաների, սուր ու քրոնիկ ցավերի բուժման նոր մեթոդներ կիրառման համար:

Այս հայտնագործությունը անվիճելի վկայությունն է նրա, որ գիտությունը կոչված է մարդու կյանքն առավել անվտանգ ու որակյալ դարձնելու համար: Գիտությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է լինի կիրառական և նպաստի ոչ միայն մարդու այլև պետությունների և հասարակությունների զարգացմանը:

Արտեմ Փաթափությանը 2022 թվականին առաջին անգամ Երևանում կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր 2022» լայնամասշտաբ համաժողովի հատուկ հյուրերից ու բանախոսներից էր: Համաժողովն իր հարկի տակ է համախմբում հազարավոր գիտնականների, հետազոտողների ու գործարարների աշխարհի տարբեր ծայրերին: Այս տարի  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը կանցկացվի դեկտեմբրի 1-2-ին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: