Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Էրդողանն անթաքույց սպառնում է Հայաստանին

Իսրայելի հետ իր հարաբերությունները պարզելիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երբեմն անցնում է լկտիության չափերը։ Երեկ էլ ընդհանրապես Իսրայելին մեղադրելով ցեղասպանությունների մեջ՝ նա չի դիմացել գայթակղությանը և խոսել է Հայաստանի մասին։ Էրդողանը նշել է, թե Մերձավոր արևելքի հակամարտության արդյունքում Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում։ «Մեր հողերի մասին տարիներով հետապնդած երազանքից հետո, Հայաստանը դաս քաղեց ղարաբաղյան պատերազմում ու իր տեղն ընկավ, Իսրայելը նույնպես կհիասթափվի, քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել, հետևաբար ավելի ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- Թուրքիայի խորհրդարանում ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպմանը։

44-օրյա պատերազմից հետո թուրքական իշխանությունները քանիցս հայտարարել են, թե իրենք առանձնապես կապ չունեն 44-օրյա պատերազմի հետ, ընդամենն օգնություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Երբեմն-երբեմն Թուրքիայի նախագահի շուրթերից արտահայտություններ են հնչում, որոնք վկայում են, որ Թուրքիան հենց առաջիններից մեկն է 44-օրյա պատերազմի շահառուներից, և այս դեպքում էլ փաստը վկայում է, որ հենց ինքն է անմիջական մասնակից Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու, ավելին Էրդողանի այս հայտարարությունը կարելի է գնահատել որպես հերթական սպառնալիք Հայաստանի հասցեին։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին երազող Փաշինյանը, մինչդեռ, սովոր է նման հայտարարություններին երբեք չի արձագանքել, սպառնալիքներն էլ մի կողմ է դրել՝ հայտարարելով, թե իրենք խաղաղության դարաշրջանի են գնում և կարգավորում են հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրականում Թուրքիային որևէ կարգավորում անհրաժեշտ չէ, ընդհակառակն ամեն գնով ցանկանում է ավարտին հասցնել հայկական հարցը՝ փաշինյանական վարչախմբին պարտադրելով դառնալ իր լիակատար խամաճիկ։

Սուրեն Անտոնյան