Ռուսաստանի կոշտ նախազգուշացումը
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում արդեն անցել է անթաքույց ձևակերպումների և շատ կարճ ու կոնկրետ սպառնալիքներ է տեղում։ Պատճառն իհարկե, Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականությունն է և պարբերաբար այդ մասին հայտարարելը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե պաշտոնական Երևանը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Մոսկվայի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Իհարկե մենք նույնկերպ կարձագանքեինք դրանց»,- ասել է Զախարովան, սակայն չի նշել, թե կոնկրետ, որ քայլերի մասին է խոսքը։
Թերևս հարկավոր չէ գուշակ լինել՝ հասկանալու, թե ինչ է ակնարկում Զախարովան։ Ըստ ամենայնի, նա ակնարկել էր, թե Փաշինյանի չմեկնելը Բիշքեկ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողին և, թե՛ նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ նիստին մասնակցելուն հրաժարվելը։
Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը վերջին շրջանում չափազանց շատ է սրվել։ Զախարովան նաև ընդգծել է, թե Հայաստանի ղեկավարության արևմտյան ընկերները տորպեդահարում են ամեն բան, որոնց հնարավորին է եղել հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հայաստանը գործելով ԱՄՆ–ի և Եվրամիության հուշումներով եռակողմ համաձայնագրի շրջանակներից դուրս, մեր կարծիքով հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցումների, ապա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ «Շատ տեղերում են ԱՄՆ և Եվրամիությունը հանդես եկել որպես երաշխավոր»,-նշել է Զախարովան։ Այս դեպքում էլ խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, թեև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ամեն կերպ փորձում է համոզել, թե իրենք շահագրգռված չեն Զանգեզուրի միջանցքի բացմամբ։
Ընդհանրապես Ռուսաստանը շահագրգռված է բոլոր կոմունիկացիաների բացմամբ, ինչն առաջին հերթին հենց իրենց կկապի Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հետ։ ԲՆավ զարմանալի չէ, որ նույն Զախարովան դեռևս որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե եռակողմ հայտարարությամբ հաղորդակցությունների անվտանգությունն իրականացնելու է ռուսական կողմը։
Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե բացարձակ մտադիր չէ առաջնորդվել միջանցքային տրամաբանությամբ։
Նարինե Մելիքյան




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...