Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

ԱրարատԲանկը միացել է «Հիմք» աջակցման հիմնադրամին

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ԱրարատԲանկը
դեռևս սեպտեմբերին որոշում է կայացրել միանալ «Հիմք» աջակցման հիմնադրամին։


ԱրարատԲանկի աշխատակիցները ևս անմասն չեն մնացել այդ նախաձեռնությունից՝ ամեն ամիս իրենց
աշխատավարձից փոխանցումներ կատարելով ԱրարատԲանկում բացված «Աջակցություն արցախահայերին»
հատուկ հաշվեհամարին։ Աշխատակիցների կողմից մուտքագրվող ֆինանսական միջոցները պարբերաբար
փոխանցվում են «Հիմք» աջակցման հիմնադրամի հաշվեհամարին` արցախահայերի առաջնահերթ
կարիքները հոգալու համար։


Այսուհետ փոխանցումները հնարավոր է կատարել նաև ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով՝ մուտք
գործելով սեղմել «Փոխանցել» կոճակը, ապա՝ «Աջակցություն արցախահայերին» և կատարել փոխանցում
հիմնադրամի դրամային և արտարժութային հաշվեհամարներին․


ՀՀ դրամ՝ 1510019628458463


ԱՄՆ դոլար՝ 1510016530220294


Եվրո՝ 1510016936976991


ՌԴ ռուբլի՝ 1510012517287202


ԱրարատԲանկի ղեկավարությունը որոշում է կայացրել նաև այս տարի իր գործընկերների ու
հաճախորդների ամանորյա կորպորատիվ նվերներին հատկացվելիք գումարները ուղղել «Հիմք» աջակցման
հիմնադրամին, ինչպես նաև չեղարկել ամենամյա տոնական միջոցառումը, և այդ գումարները ևս փոխանցել
հիմնադրամի ֆոնդին։


2023թ.-ի նոյեմբերի 14-ի դրությամբ ավելի քան 1340 շահառու ստացել է սնունդ և առաջնային
անհրաժեշտության պարագաներ, ավելի քան 330 շահառու ստացել է բնակվարձերի մասնակի
փոխհատուցում և շուրջ 3500 հոգի գրանցվել և գտնվում է գնահատման փուլում։


«Հիմք» աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից
բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։
Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի
կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները ինքնուրույն հոգալու նպատակով։