Յունիբանկի հովանավորությամբ բացվել է Unisport ակումբը
Յունիբանկի հովանավորությամբ հիմնադրվել է նոր սպորտային ակումբ՝ Unisport-ը, որը միավորում է տարբեր մարզաձևերը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների:
Unisport ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձևերի առաջխաղացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ցուցաբերել հասցեական աջակցություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում:
«Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու քաղաքացի, որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային և սպորտային ծրագրերի իրականացմանը: Դառնալով Unisport ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը ձգտում է իր աջակցությունը տրամադրել մարզիկներին և թիմային խաղերի, մասնավորապես, ֆուտզալի առաջխաղացմանը, սպորտի հանրայնացմանը», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք 2024թ.-ի ամռանը մասնակցելու են Օլիմպիական խաղերին: Unisport ակումբի անդամներ են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը:
Ակումբի կազմում ընդգրկված է նաև Unisport ֆուտզալի թիմը, որը մասնակցում է ՀՀ Ֆուտզալի Առաջին խմբի առաջնությանը և 3-րդ տուրի արդյունքներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Unisport թիմը բավականին բարձր մակարդակով է հանդես գալիս Առաջին խմբում և ցուցադրում է գեղեցիկ և որակյալ խաղ: Մեր ապագա պլաններում է պայքարել Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար և դուրս գալ միջազգային մակարդակ: Մենք ուրախ ենք, որ Յունիբանկը մեր կողքին է և պատրաստակամ է աջակցել մեր ամբիցիոզ ծրագրերի իրականացմանը», - նշեց Unisport ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը:




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...