Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ. որոշում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարար Անդրեասյանի՝ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է նաև 30-50 տոկոս հավելավճար: Որոշմամբ հնարավորություն է ընձեռվում կրկնապատկել միջինում 125 հազար դրամ դրույքաչափը:

«Որոշման շնորհիվ 3 տարվա արդյունքով 1630 ուսուցիչ ևս կօգտվի վարձատրության բարձրացումից, այդպիսով, կունենանք բարձր վարձատրվող 5179 ուսուցիչ»,- ասաց նախարարը և հավելեց, որ քայլեր են իրականացվում, որպեսզի մյուս տարի ատեստավորման գործընթացը թվայնացվի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, պարզաբանեց. «Այն ուսուցիչները, որոնք հավաքել են արդեն իսկ տեղի ունեցած և առաջիկայում տեղի ունենալիք ատեստավորումների արդունքում 60-69 տոկոս արդյունք, 2023 թվականի հոկտեմբերից, այսինքն՝ նախորդ ամսվանից, կստանան դրույքաչափի կրկնապատկում»:

Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակը, ըստ վարչապետի, ուսուցիչներին քաջալերելն է, որ նրանք ավելի ակտիվ մասնակցեն ատեստավորման գործընթացին, իսկ նրանք, որ ատեստավորման շեմը անցել են, աշխատավարձի որոշակի փոփոխություն ունենան: