Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Եղե՛ք հաստատակամ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին. Արման Վարդանյանի ուղերձը` Ուսանողների միջազգային օրվա առթիվ

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը մաղթանքներ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ.

«Ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության զարգացման վաղվա երաշխավորը, հետևաբար, երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Միայն գիտելիքներով զինված մարդը կարող է երկրին օգտակար լինել և դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ կառուցելով հզոր Հայաստան:

Սիրելի՛ ուսանողներ, այսօր խորհրդանշական օր է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ ձեզ մաղթում եմ հաջողություններ, սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ նպատակների իրականացման համար:

Եղե՛ք  հաստատակամ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնավստահ` սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ: 

Ցանկանում եմ՝ լիարժեք վայելեք ուսանողական ամեն օրը և օգտվեք ընձեռված հնարավորություններից ինչպես արժանապատիվ քաղաքացի, այնպես էլ լավ մասնագետ դառնալու համար:

Ցավում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի համար և համբերություն եմ մաղթում տուժածների հարազատներին»: