Արթիկում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթը տան միակ երեխան էր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 17-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մահացած հայտնաբերված 16-ամյա Դավիթ Չոփիկյանը ընտանիքի միակ որդին էր։ Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել և սովորում էր Արթիկի պետական քոլեջում․ «Դավիթը շատ լավ աշակերտ էր՝ օրինակելի վարքով, սովորելով։ Դհոլ էր նվագում՝ միջոցառումները զարդարելով։
Հարգված մարդկանց երեխա էր․ ծնողները մանկությանս ընկերներն են։ Խելոք ու շնորհքով մարդիկ էին։ Ոչ մի ավելորդություն չունեին։ Դավիթը տան միակ երեխան էր»։ Տնօրենի խոսքով՝ 16-ամյա տղան առողջական խնդիր է ունեցել, որի մասին նրա մահվանից հետո են միայն իմացել․ «Մեծ ցավ է բոլորիս համար։ Ասում են՝ սրտի հետ խնդիրներ է ունեցել, որոնց մասին դպրոցում չի խոսվել, չի նկատվել։ Հասունացման շրջանում աճի հետ կապված՝ խնդիրներն աստիճանաբար ի հայտ են եկել, երբ արդեն Տեխնիկումի ուսանող էր»։ Դպրոցի տնօրենն ասաց, որ ուսուցչական կոլեկտիվն այսօր ներկա է եղել Դավիթի հոգեհանգստի արարողության։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...