Ոչ ոք ինձ չի ձերբակալել․ Կենտրոնի թաղապետ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ԱԱԾ–ն մտել է իր ղեկավարած կառույց և իրեն բերման ենթարկել։ Այս մասին Past.am -ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ղուկասյանը։ «Ոչ ոք ինձ չի ձերբակալել, ոչ ԱԱԾ–ն, ոչ էլ իրավապահ այլ կառույց։ Պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեից ինձ հայտնել են, որ իրենց մոտ քննվող քննվող քրեական գործի շրջանակներում, իրեն որպես վարչական շրջանի ղեկավարի ևս որոշ հարցեր ունեն, ինչով էլ պայմանավորված անձամբ ներկայացվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Սամվել Ղուկասյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկություն չեն հայտնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա անձինք և նրանց կաշառք տված անձինք։ Թաղապետին էլ հենց այս գործի շրջանակներում են հրավիրել կոմիտե։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...