Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Արշակ Կարապետյանի հիմնադրած նոր շարժումն ավելի շատ անհանգստացրել է ադրբեջանական կողմին

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Արշակ Կարապետյանի քաղաքական դաշտ մուտքը, բնականաբար, պետք է անհանգստացներ ոչ միայն Հայաստանի գործող իշխանություններին, որոնց էլ առավելապես ուղղված էր Արշակ Կարապետյանի քննադատությունը, այլ նաև Ադրբեջանին, և, համապատասխանաբար, ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են նրան և իր հիմնադրած շարժմանը։ 

Եթե պաշտպանության նախկին նախարարը ընդամենը մեկ տեսաուղերձ է հղել և մեկ հարցազրույց` այդ կերպ ցնցելով Հայաստանի գործող իշխանություններին, ապա Ադրբեջանում առաջատար լրատվամիջոցները, որոնք առավելապես կապված են Ադրբեջանի նախագահական նստավայրի հետ, մի քանի անգամ անդրադարձել են Արշակ Կարապետյանին։ 

Բնականաբար, թեև առաջին հայացքից նրանք փորձել են իրենց հրապարակումներին հուզական տեսք տալ և պաշտպանության նախկին նախարարի հայտը փորձել ի վնաս ՀՀ-ի ներկայացնել, իրականում, սակայն, ակնհայտ է, որ զգալի անհանգստություն կա հենց ադրբեջանական կողմի մոտ։ Մեր ունեցած տեղեկություններով Ադրբեջանում լրջորեն մտահոգվում են բոլոր այն գործընթացներից, որոնք դուրս են իրենց վերահսկողությունից։ Հատկապես, Իլհամ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող «Haqqin.az» լրատվական կայքի մի քանի հրապարակումները մատնում են պաշտոնական Բաքվի լուրջ մտահոգությունը։

Արշակ Կարապետյանին կնքելով իրենց բնորոշ «փրկիչ» բառով, փորձում են հենց ադրբեջանական հանրությանը համոզել, թե պաշտպանության նախկին նախարարի գործողություններում առանձնապես վտանգավոր բան չկա, մինչդեռ, եթե անհանգստանալու ոչինչ չլիներ, որևէ ծավալուն արձագանք այդպես էլ գրելու և հրապարակելու կարիք չէր լինի։ 

Հատկանշական է, որ հոդվածներից մեկում Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքը անդրադարձել է հայաստանյան արևմտամետ շրջանակների հայտարարություններին, և հղում անելով նրանց` Արշակ Կարապետյանին ուղղված խոսքերին, մասնավորապես փորձ է արել թելել հայ արևմտամետների թելը։ 

Արևմտամետ բոլոր գործիչները փորձում են ցեխ շպրտել այն գործիչների հասցեին, ովքեր իրենց տաշտակի մեջ չեն և մի աղբյուրից չեն սնվում։ Ըստ նրանց, ՌԴ-ն Հայաստանում իր մարդկանց միջոցով իշխանությունը փոխելու փորձերը «խղճուկ» են։ 

Եթե իսկապես Հայաստանում Արշակ Կարապետյանի գլխավորությամբ իշխանափոխություն անելու կոչերը խղճուկ լինեին, նախ իշխանության հաստիքային արևմտամետներն այդ մասին ամենևին չէին հայտարարի, ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հարկ չէին համարի առանձին հրապարակումներով անդրադառնալ նման հարցերին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արշակ Կարապետյանին և նրա «Համահայկական ճակատ» շարժմանն անդրադարձել է ոչ միայն «Haqqin.az»-ը, այլ նաև այլ բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցներ, ինչը հստակ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի թշնամի երկրում նախագահ Ալիևի գլխավորությամբ մտահոգված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կորստով և բոլոր ջանքերը գործադրում են նրան Հայաստանում իշխանության ղեկին պահելու համար, իսկ իրական ընդդիմադիր շարժումներին փորձում են վարկաբեկել Բաքվից։ Սա նաև պետք է ազդակ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Հայկ Առաքելյան