Արագածոտնում 600 մեքենա մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է:
Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ: 100-ից ավելի ավտոմեքենաներ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի 4-րդ հերթափոխի փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենաները հրելով, մեծ դժվարությամբ դուրս էին բերում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:
Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում, վարորդներն էլ իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում փրկարարերին, պարեկներին, ասելով, որ 3.5-4 ժամ է՝ այս վիճակում ենք հայտնվել, միայն նրանց կողմից ենք օգնություն ստացել:
Մարդիկ ավտոմեքենաներ էր, որ բրդում էին, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունների հասցեին ամենավերջին խոսքերն էին ուղղում, ասելով, թե այս ամենի պատասխանատուն «Ճանշինն» է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նաև իրենց մեղքի բաժինն ունեն այն վարորդները, ովքեր երթևեկում են ամառային անվադողերով, ու միայն պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների օպերատիվ ու գրագետ գործողությունների արդյունքում է, որ ճանապարհատրասնպորտային պատահարներ տեղի չեն ունեցել: Մնում է՝ ճանապարհը սպասարկող ընկերությունը դուրս գա արջի քնից, ու կատարի իր բուն աշխատանքը, որի համար հարկատուների կողմից վճարված գումարներից պետությունը նրանց վճարում է:




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ...
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...