Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան
Հասարակություն

Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև օրնեսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Հրազդանի և Գեղարքունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։

Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP 17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։

Ամփոփելով՝ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։

Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և ակնկալել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով՝ կանխարգելելով իրավախախտումները։

Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:

Հաջորդիվ՝ ՀՀ վարչապետը շրջել է էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա (24/7) ռեժիմով կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը: Ներկայացվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեխնիկապես հագեցված նոր ծառայողական մեքենաներին ևս: