Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել. Shamshyan.com

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ: 

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի Հանրապետության իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել, այլ նաև քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին՝ չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել: 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված «ԱՏԱ Վանք Լես» ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, Արկադի Արկադիի Օհանյանի և Աբգար Նորիկի Հայրապետյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում Ա. Հայրապետյանը նախապես իր մոտ առկա սառը զենք հանդիսացող ծալովի դանակով ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով երեք անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինս պատճառելով որովայնի աջ կողային ծակած-կտրած վնասվածքի ձևով մարմնական վնասվածք, ինչի հետևանքով Ֆ. Օհանյանի ժամը 12:45-ին տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13։40-ին մահացել է։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

23.08.2019թ-ին Աբգար Նորիկի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափաքնման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերը նշված դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքից երեք ամիս առաջ Աբգար Հայրապետյանի հայրը մանեկենի վրա որդուն սովորեցրել է, թե ինչպես կարելի է դանակով հարվածներ հասցնել, բացի այդ քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, և վարույթն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է բացահայտ անգործություն այն պայմաններում, որ ինչպես մեղադրյալի, այնպես էլ վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ․ առկա է հիմնավոր կասկած, որ հանցագործը ունի պատվիրատու, ինչպես նաև այդպես էլ չի պարզվել հանցագործության շարժառիթը։