Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս

Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն: Առանց այս ամենի ապահով ծերության, ճամփորդելու, կյանքի որակը բարձրացնելու, երեխաներին լավագույն ապագա ապահովելու երազանքներն այդպես էլ երազանք կմնան:

Ինչքա՞ն և ինչպե՞ս խնայել ամենատարածված մոտեցումների մասին

Խնայել պետք է, բայց որքա՞ն և որտե՞ղ ներդնել: Տարբեր տարիների հնչել են տարբեր մասնագիտական կարծիքներ, ներկայացվել են հաշվարկներ և մոտեցումներ: Չնայած որոշ տարակարծություններին, մասնագետները մեծամասամբ միակարծիք են, որ յուրաքանչյուր ոք պիտի ունենա անվտանգության բարձիկ՝ նվազագույնն աշխատավարձի եռապատիկի չափով, ամսական խնայողությունների չափը պիտի կազմի եկամտի 10-20 տոկոսը, խնայողություններն էլ պասիվ եկամուտ ստանալու նպատակով պետք է ներդնել տարբեր գործիքներում՝ ավանդ, պարտատոմս, բաժնետոմս, ոսկի և այլն:

Ի տարբերություն ավանդի, որին որպես խնայողության եղանակ ծանոթ էինք խորհրդային տարիներից, պարտատոմսերի մասին տեղեկացվածության մակարդակը ցածր է առայսօր։ Ոլորտը համեմատաբար երիտասարդ է, իսկ շուկան նոր է ակտիվանում:

Պարտատոմսերի մասին

Պարտատոմսը խնայողության եղանակ է․ արժեթուղթ, որը ձեռք բերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին, ընկերությանը և պասիվ՝ արժեկտրոնային եկամուտ ստանում: Նույն գործընթացի արդյունքում թողարկողը գումար է ներգրավում ընթացիկ գործունեության կամ ընդլայնման նպատակով, իսկ ժամկետի ավարտին գնորդներին հետ վերադարձնում պարտատոմսերի արժեքն ամբողջությամբ: Տոկոսագումարը՝ արժեկտրոնը պարտատոմսի գնորդը ստանում է որոշակի պարբերականությամբ: 

Օրինակ, Կոնվերս Բանկի թողարկած պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են կիսամյակային կտրվածքով: Օրերս՝ նոյեմբերի 22-ին Բանկի հաճախորդները ստացել են 233 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով արժեկտրոնային եկամուտ:

Նախքան ժամկետի ավարտը պարտատոմսերի շրջանառման մասին

Որպես կանոն, տեղաբաշխումից՝ ամբողջական ծավալի վաճառքից հետո, պարտատոմսերը ցուցակվում են ֆոնդային բորսայում և սկսում շրջանառվել երկրորդային շուկայում: Այնպես որ, դրանք վաճառել կամ նորերը գնել հնարավոր է հենց բորսայում:

Պարտատոմս գնելու անհրաժեշտության մասին

Հայաստանում պարտատոմսում ներդրումն ունի մի քանի առավելություն, որոնց շնորհիվ այն առավել ապահովված և եկամտաբեր եղանակ է խնայողությունների և պասիվ եկամտի համար: Մասնավորապես.

-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է

-Ցուցակման դեպքում եկամուտը չի հարկվում

-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են

Գնելու հնարավորությունների մասին

Պարտատոմս գնելու համար երկար մտածելու կարիք չկա: Կոնվերս Բանկը Հայաստանի պարտատոմսերի շուկայի առաջատարերից է և պարբերաբար հանդես է գալիս տարբեր արժույթներով պարտատոմսերի թողարկումներով: Ձեզ մնում է հետևել Բանկի նորություններին և, տեսնելով թողարկման մասին նորությունը, կատարել մի քանի պարզ գործողություն

-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք գործել Մոբայլ Հավելված, «+», գնել պարտատոմս: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:

-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: