Ինչպե՞ս են ապրում Ստեփանակերտում մնացած հայերը
Ստեփանակերտում մնացած հայերն ինչպե՞ս են ապրում ադրբեջանական տիրապետության տակ: Այս մասին Հայաստանում քիչ տեղեկություններ կան` շատ լուրեր։ Բռնի տեղահանվածների շրջանում լուրեր են շրջանառվում, որ նրանց մի մասը ողջ չէ, մյուսները խոշտանգված են։ Պատմում են ոմն Գիպսի Միշիկի մասին, ում տեսել են ադրբեջանցիների հրապարակած մի քարոզչական տեսանյութում։ Այն տարածվել է հոկտեմբերի կեսերին։ Այդ տեսագրությունում երեւում են բարեգործական ճաշարանում սնվող մի քանի տղամարդ, որոնցից մեկը «Գիպսի Միշիկ» մականունով տղամարդն է։ «Միշիկի մատները կտրել են, ուղարկել են Գորիս, հիվանդանոցում է նա»,- պատմում է արցախցիներից մեկը։
Մյուսն ասում է, թե Միշիկին ծեծի են ենթարկել, մարմնին «Գորշ գայլերի» նշաններ են արել։ Գորիսի հիվանդանոցից, սակայն, հերքեցին, թե նման հիվանդ են ունեցել։ Մենք հարցրինք Արցախի նախկին պաշտոնյաներից մեկին, որը Ստեփանակերտում մնացած բարեկամ ունի, թե որքանով են հավաստի այդ լուրերը, եւ ինքն ինչ գիտի Ստեփանակերտում մնացած հայերի մասին։ «Խոշտանգումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ անձը՝ Գիպսի Միշիկը, Ստեփանակերտում է։ Նրա հետ կապված միջադեպ է եղել։ Վեճ ու կռիվ է եղել, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի միջեւ։ Նա ալկոհոլ օգտագործած վիճակում կռվել է մարդկանց հետ։ Այդ խոսակցությունը մինչեւ եկել տեղ է հասել, ամբողջը խեղաթյուրվել է»,- ասաց նախկին պաշտոնյան։
Նա նաեւ նշեց, որ բարեգործական ճաշարանը, որի մասին ադրբեջանցիները քարոզչական տեսանյութեր էին հեռարձակել, այլեւս չկա։ «Դա այն ժամանակ էր, երբ Արցախում մատակարարումներ չկային։ Հիմա, մեր տեղեկություններով, Կարմիր խաչն է սնունդ մատակարարում այնտեղ մնացած բնակիչներին»,- հայտնեց մեր աղբյուրը։ Նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, քանի որ «թեման նուրբ է ու փակ»։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա Շուշանյան
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ...
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...