Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Կազմակերպված հшնցшվոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանը հրդեհի ժամանակ կնոջ հետ ցшծ է նետվել պшտուհանից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր Մոսկվայում՝ բռնկված հրդեհի ժամանակ Կիրովից հայկական կազմակերպված հանցավոր խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Ասոյանը և նրա քաղաքացիական կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, ցած են նետվել 11-րդ հարկի բնակարանի պատուհանից։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Հաղորդվում է, որ ավելի քան 15 տարի առաջ Ասոյանն իր հայրենակիցներից Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, հանցախումբը գումար է հափշտակել Վյատկայի գործարարներից։ Հանցավոր սխեմայի էությունը կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև ալկոհոլի և ապրանքների գնման պայմանագրերի կնքումն էր, հանցախումբն աշխատել են «Քրիստինա» ՍՊԸ-ի անվան տակ:

Գնված ապրանքները վաճառվել են զեղչված գնով, սակայն հասույթը պահվել են իրենց և և գործարարների հետ հաշիվներ չեն մաքրել, հայտնում է Telegram ալիքը։

Բանդան բռնվել է 2008 թվականի դեկտեմբերին, իսկ նրա ղեկավար Անդրանիկը ստացել է հերթական քրեական դատվածությունը և 8,5 տարով ուղարկվել ընդհանուր ռեժիմի գաղութ։ Ալիքի տեղեկություններով՝ Ասոյանի նկատմամբ դատավճիռը կայացրել է Կիրովի Օկտյաբրսկի շրջանային դատարանը։

Այն ժամանակ դատարանը Ասոյանի գործողությունները որակել է ՌԴ ՔՕ 33-րդ հոդվածի 3-րդ մասի 159-րդ մասի 4-րդ մասով որպես խարդախություն, այն է՝ խմբով կազմակերպված խաբեությամբ ուրիշի ունեցվածքի հափշտակությանը կազմակերպչի հանցակցություն։

Նախնական տեղեկություններով՝ Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձում այս բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց միջև վեճեր են լսել: Մոսկվայի դատախազությունը վերահսկում է բոլոր հանգամանքների պարզումը։