Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, թե 5 անձի կալանավորել են, տարբեր մանկապարտեզներում սնունդ մատակարարելիս՝ առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Ըստ քննության տվյալների երկու ընկերությունների սեփականատերը 7 անձանց մասնակցությամբ, այդ թվում ընկերության աշխատակիցների՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզների պատասխանատու անձանց հետ կեղծ փաստաթղթեր են կազմել և այս տարվա փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում փոխանցման եղանակով ստացել ու խաբեությամբ հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարներ։

9 անձանց նկատմամբ քրեական վարույթներ է հարուցվել, իսկ խուզարկության ժամանակ հայտնաբերել են հափշտակությանը փաստող նոթատետրեր, փաստաթղթեր, 55 հազար ԱՄՆ դոլար, գումար, ոսկեղեն և այլն։ Կալանավորվածներից միայն մեկի՝ Յուրա Ադյանի անունն է հայտնի, այն էլ մամուլում և սոցցանցերում տարածված տեղեկությունների հիման վրա։

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից կարելի էր եզրակացնել, որ մի քանի մանկապարտեզի տնօրեններ են ընդամենը տեղյակ եղել այս հանցավոր սխեմային, իսկ ավելի բարձր վարչություններում և թաղապետարաններում որևէ մեկն այդ մասին տեղյակ չի եղել։ Ընդսմին, այս անհեթեթ վարկածը կարելի է հերքել այս նույն հաղորդագրության համաձայն, որ փետրվարից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խոշոր հափշտակություններ են իրականացնում և պետական կառավարման մարմինները տեղյակ չեն լինում։

Մանկապարտեզների և այլ պետկան կառույցների գերակշիռ մասում հենց նման եղանակներով էլ իրականացվում է փողերի թալանն ու վատնումը, և այդ սխեման առաջին տարին չէ, որ գործում է, այլ տասնամյակներով մշակվել և իրականացվել է։

Գործող իշխանությունները սիրում են խոսել համակարգային կոռուպցիան կանխելու իրենց բուռն վճռականության մասին, իրականում սակայն Նիկոլ Փաշինյանի օրոք կոռուպցիան ոչ միայն արմատախիլ չի արվել, այլ շարունակում է ծաղկել՝ երբեմն ավելի աներևակայելի չափերի հասնելով։ Մի քանի մատակարարների, մանկապարտեզի տնօրենի պատժելը որևէ կերպ իրավիճակը կարգավորելուն չի ազդելու, համակարգային լուծումների էլ գործող իշխանությունները գնում է միայն թղթի վրա, կամ էլ բարձրագոչ հայտարարություններով։

Մարինե Ղազինյան