Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Հասարակություն

«Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվորեն ծավալվում է, լուրջ աշխատանքներ է իրականացնում։ Թեև Արշակ Կարապետյանը դեռևս չի վերադարձել Հայաստան, սակայն նրա համախոհ Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ Կարապետյանն անպայման վերադառնալու է, իսկ այս պահին արտերկրում ակտիվ աշխատանքներ է տանում իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար։

Հոկտեմբերի սկզբին, պաշտպանության նախկին նախարարի աղմկահարույց հայտարարությունից հետո, Գևորգյանը նշեց, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում են նոր ստեղծվող շարժմանը և ամեն ինչ անելու են գործող իշխանություններին հեռացնելու համար։ Շարժումն, ընդ որում, բավականին լուրջ գործ է իրականացրել, գրասենյակներ է բացել որոշ մարզերում, նաև կենտրոնական գրասենյակ Երևանի Հյուսիսային պողոտայում։

Ըստ մեր տեղեկությունների՝ գրասենյակներ են բացվում նաև Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ բնակավայրերում։ Կարապետյանը խոստացել է մեծ շնորհանդեսով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ ստեղծվող նոր, լայն շարժման գործունեության ուղիները և պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին։

Բնականաբար, ընդդիմադիր նոր շարժում ստեղծելը, հատկապես այս պայմաններում, չափազանց բարդ և աշխատատար պրոցես է, առավել ևս, որ դաշտում առկա ընդդիմադիր և փսևդո ընդդիմադիր քաղաքական ուժերն այնքան էլ հակված չեն նոր ազդեցիկ, երբեմն էլ իրենցից ավելի հզոր քաղաքական միավորին աջակցելուն։ Ընդհակառակը, փորձում և փորձելու են թիկունքից հարվածել։ Այս առումով հատկապես ակտիվ են լինելու գործող իշխանությունների հետ ծածուկ գործարքների մեջ գտնվող քաղաքական կեղծ ընդդիմադիր ուժերը։

Քաղաքական նոր շարժումն առաջին հերթին դրել է միասնականության և համախմբման խնդիր, իսկ գաղափարական բուն ուղղվածությունն ու մյուս կարևորագույն հարցերը կներկայացվեն առաջիկայում։

Շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում տարբեր հարցերում, ինչը ևս սրել է հանրային լայն լսարանի հետաքրքրությունը։ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանն ինքը, թե՛ իր տեսաուղերձում, և թե՛ ավելի ուշ տված հարցազրույցում ընդգծել է, որ ինքը հայամետ է և մեծ կապեր ունի ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում, բայց գտնում է, որ հաշվի առնելով պատմությունը և աշխարհաքաղաքական իրողությունները, Հայաստանի հիմնկան գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո Արշակ Կարապետյանն առնվազն մինչև 2018 թվականը եղել է Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը և հսկայական կապեր ունի ռուսական, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական շրջանակներում։ Ի դեպ, ինչպես նշել էինք, Արշակ Կարապետյանի կապերը չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով, ընդ որում, եթե ՀՀ ղեկավարը լիներ Արշակ Կարապետյանի նման փորձառություն ունեցող որևէ գործիչ, այս վիճակում չէին լինի հայ-ռուսական հարաբերությունները և հնարավոր կլիներ կանխել Արցախի կորուստը։

Հայկ Առաքելյան