Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Հասարակություն

Միջադեպ «Երևան սիթի»-ում. բժիշկները պայքարում են սուպերմարկետի բաժնի պատասխանատուի կյանքի համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին «Երևան սիթի» սուպերմարկետի պատասխանատուների մասնակցությամբ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: 

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ազդրի շրջանում ստացել է բազմակի վնասվածքներ, գտնվում է վիրահատարանում, և չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 19-ամյա Հակոբ Կ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով ոմն Մհերը և նրա եղբայր Դավիթը իրենց ընկերների հետ եկել են Հակոբ Կ.-ի աշխատանքի վայր, որտեղ վիճաբանել են, ապա այն վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության: 

Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ա.-ն, «Ինստագրամ» հավելվածի նկարագրության միջոցով վիճաբանել է Հակոբ Կ.-ի հետ, որից հետո՝ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր եղբոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մհեր Ա.-ի և վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 16-ամյա Արարատ Խ.-ի, 15-ամյա Նարեկ Խ.-ի, 14-ամյա Գոռ Պ.-ի, 15-ամյա Լևոն Մ.-ի հետ Կոմիտասի պողոտա 46 հասցեում գտնվող Հակոբ Կ.-ի աշխատավայրում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հետնամասում, հանդիպել են նրա հետ, սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի ու այդ ժամանակ վիճաբանողներից մեկը սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հակոբ Կ.-ին, ապա դեպքի վայրից դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կարճ ժամանակում կռվի մասնակիցներին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում և հիմնավոր կասկածանքով նրանց տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հակոբ Կ.-ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետի բաժնի պատասխանատու, իսկ Դավիթ Ա.-ն՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հսկիչ-խորհրդատու: