Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում (Աբովյան փող, 14 շենք) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովը։
Համաժողովը տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու հարյուրավոր գիտնականների և գործարարների, որոնք կքննարկեն Հայաստանում գործարար ոլորտում գիտության ներգրավվածության չափաբաժնի ավելացման, գիտության առևտրայնացման վերաբերյալ տարբեր հարցեր: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենան «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական», «Գլոբալ միտումները և Հայաստանը. Հայացք դեպի ապագա» և «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրերով պանելային քննարկումները:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլ արդիական թեմաներ։ Նախարարության նախաձեռնած այս համաժողովի նպատակն է բացահայտել այն հնարավորությունները, որոնք ունեն գիտությունն ու գործարարությունը՝ փոխլրացնելով իրար և երաշխավորելով տնտեսության և գիտական մտքի շարունակական զարգացումը: Այս համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը և լավագույն հարթակ, որպեսզի վեր հանվեն Հայաստանի տնտեսական զարգացման արդիական ուղղությունների առկա ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև վերոհիշյալ պանելային քննարկումներում արծարծվող թեմաների միջոցով քննության առնվեն այն հնարավոր նորարարական գաղափարները, որոնք կարող են հիմք դառնալ երկրի տնտեսական և ոչ միայն տնտեսական կյանքի վերափոխման համար:
Նշանակալի է նաև համաժողովին Նասիմ Թալեբի մասնակցությունը, որի «Պատահականության խաբկանքից մոլորվածները» բոլորովին վերջերս է թարգմանվել հայերեն: Թալեբի ներկայությունը Հայաստանում կարող է նոր խթան հանդիսանալ գործարարության ոլորտում արդիական և քարացած բազմաթիվ պատկերացումները շրջանցելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից