Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Հասարակություն

Հայտնի է՝ երբ է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ նշանակելու վերջնաժամկետը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության հերթական նիստը շարունակվում է, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը քիչ առաջ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը։

«Այսպիսով սահմանվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու մասին դիմելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակների բազայում, կարող է կենսաթոշակ ստանալու համար առցանց դիմում ներկայացնել ՀՀ պատկան մարմիններ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումին որևէ այլ փաստաթուղթ կցելու անհրաժեշտություն չի լինելու։ Այս դեպքում փախստականի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, ԼՂ-ում բազայում ներառված ստաժը պահպանվում է նույնությամբ։
Կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։
Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգին, ապա ԼՂ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվելու հաշմանդամության կենսաթոշակ նշանակու կամ ստանալու իրավունքը վերականգնելու համար»,- ասաց փոխնախարարը։

«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների նշանակման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է լինելու, որից հետո ստաժը կվերահաշվարկվի ըստ ՀՀ օրենսդրության։ Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ չի ստացել, այսինքն,  օրինակի համար,  նրա 63 տարին լրացել է սեպտեմբերի 15-ին ու կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ իրավասու մարմնին դեկտեմբերի 11-ից սկսած եռամսյա ժամկետում, ապա նա թոշակ կստանա 2023 թվականի հոկտեմբերի 1-ից»,- նշեց Դավիթ Խաչատրյանը։