Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Հասարակություն

Խմբակային ծեծկռտուք Ագրարային համալսարանի հարակից զբոսայգում. կան վիրավորներ. մասնակիցների մեծ մասը անչափահասներ են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին խմբակային վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տերյան փողոցում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք  է տեղի ունեցել և կա վիրավոր: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 

Մինչ օպերատիվ խումբը կհասներ դեպքի վայր՝ Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը մեկնում է նաև հիվանդանոց, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, իսկ մինչ այդ հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տերյան փողոցում՝ վայր ընկնելու հետևանքով: 

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրանց, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 21-ամյա Հենրիկ Մ.-ն է և 16-ամյա Նորիկ Վ.-ն է:

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 13:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ Հենրիկ Մ.-ն իր համակուրսեցիներ՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գոռ Գ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Հովհաննես Զ.-ի, 20-ամյա  Էդգար Թ.-ի, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա  Ռաֆիկ Ս.-ի, Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Մնացական Հ.-ի, Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Ս.-ի, 21-ամյա Արտյոմ Մ.-ի, 19-ամյա Ռաֆայել Պ.-ի հետ Տերյան փողոցի 5 հասցեի դիմացի այգում հանդիպել են Երևանի բնակիչ 16-ամյա Նորիկ Վ.-ի և վերջինիս ընկերներ՝ Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Անդրանիկ Ա.-ի, 15-ամյա Սամվել Հ.-ի, 15-ամյա Մելիք Հ.-ի, 15-ամյա Հայկ Մ.-ի , 15-ամյա Գառնիկ Հ.-ի , 15-ամյա  Ռաֆիկ Բ.-ի, 15-ամյա Վահե Դ.-ի , 15-ամյա Գագիկ Ե.-ի հետ, որի ժամանակ վիճաբանություն է առաջացել ու Հենրիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Նորիկ Վ.-ին, իսկ վերջինիս ընկերները քարերով հարվածել են Հենրիկ Մ.-ին և վերջինիս ընկերներին, այնուհետև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ ընթացքում հնչեցնելով հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ,ապա տեսնելով դեպքի վայրին մոտեցող ոստիկանական ավտոմեքենաները՝ դիմել են փախուստի:

Վիճաբանության մասնակիցիներից մի քանիսին ժամերի ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։