Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Հասարակություն

Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Իշխող քաղաքական թիմի վերաբերմունքից, նաև կառավարության ներկայացրած կարծիքից ակնհայտ է դառնում, թե ինչպիսին է լինելու հանձնաժողովի 12 պատգամավորից ութի քվեարկությունը: Խոսքն, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասին է: Ճիշտ է, անկախ նրանից, թե ինչպիսի եզրակացություն կտա հանձնաժողովը, հարցը մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ովքեր են եզրակացություն տալու Արցախի հետ կապված օրինագծին, ու ընդհանրապես, ովքեր են որոշումներ կայացնում «պետաիրավական» հարցերով:

Հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, որը ժամանակին աշխատել է ՍԴ աշխատակազմում, երբ աշխատակազմի ղեկավարը Հրայր Թովմասյանն էր, ապա նշանակվել է Գագիկ Հարությունյանի խորհրդական՝ մինչև իրավական փորձաքննության վարչության պետ լինելը: Հետո, երբ Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ նախագահ, նա Վարդանյանին նշանակել է ՍԴ աշխատակազմի ղեկավար: Լինելով այս պաշտոնում՝ Վարդանյանը 2018 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արագ «կողմնորոշվում» և ընդգրկվում է ՔՊ կուսակցության համամասնական ցուցակում:

«Չար լեզուներն» ասում են, որ քավորական գործոնը էական դեր է խաղացել այս «անցման» մեջ: Ի դեպ, շատերը ժամանակին, մեղմ ասած, զարմացել էին, որ երբ ՍԴ-ում արշավ սկսվեց Հրայր Թովմասյանի դեմ, մինչև օրենքում սահմանադրական փոփոխություններ անելը, ԱԺ ՔՊ խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը ընդհուպ պաշտոնապես դիմելով ՍԴ-ին, որն այդ գործը վարույթ չընդունեց, իսկ ԱԺ-ում այդ գործի կոորդինացումն իրականացնում էր հենց Վլադիմիր Վարդանյանը: Իսկ զարմանքի պատճառն այն է, որ փաստացի ՍԴ-ում Վարդանյանի կարիերային մեծապես նպաստել է հենց Հրայր Թովմասյանը, բայց պատգամավոր դառնալով՝ նա նախաձեռնեց Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի պաշտոնից զրկելու գործընթաց:

Հանձնաժողովի մյուս անդամը Տրդատ Սարգսյանն է: Խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետի մասին է, որն իր մարզպետության ժամանակ հայտնվեց սկանդալի մեջ՝ կապված գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ 2019 թ.ին փոխգնդապետը ծեծի էր ենթարկվել, կոմայի մեջ հայտնվել, իսկ 2023 թ.-ի հուլիսին նա մահացավ: Մամուլը գրեց, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ծեծկռտուքին, սակայն քրեակատարողական հիմնարկում հայտնվեց նրա օգնականը: Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից, իսկ հանրությունն ակնկալում էր, թե նա պատասխանատվության կենթարկվի: Սակայն դրանից հետո Տրդատ Սարգսյանը նշանակվեց ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար, ապա՝ 2021 թ. ընտրությունների արդյունքում՝ դարձավ ԱԺ պատգամավոր:

Ի դեպ, Տրդատ Սարգսյանն աչքի չի ընկել ելույթներով ու օրենսդրական նախաձեռնություններով: Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ներկայում սովորում են ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում: Արփինե Դավոյանը կրթությամբ մանկավարժհոգեբան է, իսկ Ալխաս Ղազարյանը 2021 թ.-ից եղել է Մ.Գ. Մանվել յանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող: Ի դեպ, հիշեցնենք, որ Արփինե Դավոյանի անունը շրջանառվեց, օրինակ՝ երբ նա ՔՊ-ի վարչության ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահն էր, իսկ ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին, մամուլը գրեց տեղի ունեցած կեղծիքների մասին:

Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզից է, կրթությամբ կենսաֆիզիկոս է, աշխատել է որպես ուսուցիչ, 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Շիրակի մարզպետ, նա ևս իրավաբանության հետ որևէ կապ չունի: Հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնի է սորոսական ծրագրերին ակտիվ մասնակցությամբ, ինչն արտացոլված է նաև նրա կենսագրության մեջ: Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ին զոհված Գոռ Քլոյանի քույրն է: Նա ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց նաև ՔՊ համամասնական ցուցակում էր, և պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվանից հետո դարձավ պատգամավոր: Դե, այստեղ ամեն ինչ պարզ է, այդ թվում՝ պատգամավոր դառնալու «շարժառիթները»:

Հավելենք, որ այս քպականների մեծ մասի վերաբերյալ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե միանգամից ինչպիսի ունեցվածքի ու կարողությունների տեր են դարձել, կարելի է ասել՝ զրոյից, այդ թվում՝ զգալի գումարներ, մեքենաներ, բնակարաններ նորակառույցներում և այլն... Իհարկե, ԱԺ խմբակցություններն են առաջադրում, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում ընդգրկվի՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը, փորձառությունը, գիտելիքները, եթե, իհարկե, կան: Ուղղակի հարկ համարեցինք ներկայացնել, թե ովքեր, ինչ կենսագրություն, ինչ ճանապարհ անցած, ինչ «պատմություններով» հայտնի մարդիկ են որոշելու 58 հազար քաղաքացու նախաձեռնության ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում