Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Հասարակություն

Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմը ձգտում են այնպիսի պատկեր ձևավորել, թե իբր բանակցային գործընթացի արդյունքում Արցախն արդեն վաղուց «հանձնված» էր, կամ Հայաստանը վաղուց ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչով նրանք փորձում են «արդարացնել» պատերազմում իրենց պարտությունն ու դրան հետևած գործընթացները։ Սակայն հետաքրքիր է, որ «ինքնարդարացման» հորձանուտում իշխանություններն այնպես են խճճվել, որ նրանց կողմից ներկայացվող «հիմնավորումները» հակասում են նույնիսկ միմյանց։ Օրինակ՝ երկրի վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը միմյանց հակասող տվյալներ են ներկայացնում։ Էլ չենք խոսում այլ քպականների մասին:

Օրինակ՝ մեկը հայտարարում է, թե 2016 թվականին է Արցախի հարցը լուծվել, մյուսն ասում է, թե Հայաստանը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին։ Փաշինյանն ինքն էլ վերջնականապես չի «կողմնորոշվում», թե երբ է Հայաստանը «ճանաչել» Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Մի դեպքում նշում է, թե առնվազն 1996 թվականից Արցախի հարց այլևս գոյություն չի ունեցել, մեկ այլ դեպքում ընդգծում է, թե 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքների արձանագրումով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Բայց սա հերիք չէ, Փաշինյանը նոր «տվյալներ» է ներկայացնում, թե 1992 թվականին ՀՀ-ն վավերացրել է համաձայնագիր, որով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։

Իսկ մեկ այլ առիթով, նորից հակասելով ինքն իրեն, նա նշում է, թե 2018 թվականին ստացված բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ նույնիսկ Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն։ Գուցե բոլոր քպականներով (ՀՀ նախագահն էլ՝ վրադիր) մի տարեթի՞վ որոշեն Արցախի հանձնման համար, ասենք՝ միջինացված մի թիվ պայմանավորվեն ու միասին դա նշեն... Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ փաստ է, որ նախկինում չի եղել որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի որևէ ղեկավար Արցախը ճանաչած լինի որպես Ադրբեջանի մաս։ Սա հաստատում են նույնիսկ արտերկրյա գործընկերները: Եթե Հայաստանը Արցախը ճանաչած լիներ որպես Ադրբեջանի մաս, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ կարող էին ունենալ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանն արդեն կհայտարարեր, թե Արցախի թեման իր ներքին խնդիրն է, ինչպես հիմա է հայտարարում։ Եթե բանակցային գործընթացի արդյունքներն այնպիսին էին, որ Հայաստանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչպե՞ս էր ստացվում, որ Ալիևը բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են, որ ճանաչի Արցախի անկախությունը։ Մյուս կողմից՝ փաստացի կան Փաշինյանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ նաև Պրահայի հանդիպման արձանագրումը, որտեղ նա նշում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե նախկիններն արդեն ճանաչած լինեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կար, որ Փաշինյանը նորից ու նորից ճանաչի։

Եթե... «Եթե»-ները շատ են: Սակայն փաստը մնում է փաստ, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է միայն Նիկոլ Փաշինյանը: Եվ դա առաջին հերթին արել է նույն Պրահայում: Մի խոսքով, «ինքնարդարացման» ճանապարհին, որպեսզի կարողանան խուսափել... անխուսափելի պատասխանատվությունից, իշխանությունները փորձում են դիմել ցանկացած մանիպուլ յացիայի, ուղղակի սեփական ստերի մեջ անվերջ խճճվում են: Միակ զարմանալին ու ցավալին այն է, որ այդ ստերին դեռ հավատացողներ կան...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում