Seven Visions, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World Travel Awards-ում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 1-ին Դուբայի Burj Al Arab-ում կայացած World Travel Awards գալա-մրցանակաբաշխությանը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչվել է լավագույնը World's Leading Hotel Dining & Entertainment Experience անվանակարգում։ Տարբեր անվանակարգերում ներկայացված էին այնպիսի շքեղ համալիրներ, ինչպիսիք են՝ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը և այլն։
![]()
World Travel Awards-ը հյուրընկալության ոլորտում կարևոր ձեռքբերումների ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է։ Ամեն տարի մրցանակաբաշխությունը պարգևատրում է ոլորտի առաջատարներին։
![]()
Մրցանակաբաշխության փորձագետները գնահատել են Seven Visions Resort & Places, The Dvin-ի ռեստորանները և հյուրերի ժամանցի կազմակերպումը։ Հայաստանի ամենասրտում գտնվող պատմամշակութային, ժամանցային համալիրը տպավորել է իր եզակի նախագծերով, օրինակ, աշխարհում միակ օդային թատրոն «One&Only»-ն, որի բեմն օդում է, հայկական ֆյուժն ոճի խոհանոցով «Hayrik»-ը, lifestyle show-rest «The Stage»-ը, ռեստոբար «Fragrance»-ը և Լաս Վեգասում անցկացվող «DSE APEX Аward»-ի ժամանակ 112 մասնակիցներից 2-րդ տեղը զբաղեցրած բազմաֆունկցիոնալ համերգային սրահով Dvin Music Hall-ը, որը հյուրընկալել է շուրջ 100 պատվիրակությունների՝ նախագահների, վարչապետերի գլխավորությամբ և հայտնիների՝ ամբողջ աշխարհից:
![]()
Այս տարի հյուրանոցն արդեն դարձել է առաջատարը Եվրոպայում և տարածաշրջանում՝ հաղթելով «Europe's Leading New Hotel 2023» (Եվրոպայի առաջատար նոր հյուրանոց 2023), «Armenia's Main Conference Hotel 2023» (Հայաստանի գլխավոր կոնֆերանս-հյուրանոց 2023) և «Armenia's Leading Hotel 2023» (Հայաստանի առաջատար հյուրանոց 2023) անվանակարգերում։
Seven Visions Resort & Places, The Dvin-ը Երևանի կենտրոնում նոր համալիր է, որը 2022 թվականից ընդունում է հյուրերի։ Կարճ ժամանակահատվածում ուլտրաէքսկլյուզիվ հանգստավայրը դարձել է Հայաստանի մայրաքաղաքի նոր գրավչությունը։ Հաջորդ տարի սպասվում է 11 նոր հանդիսությունների սրահների և շուրջ 7700 քառակուսի մետր տարածքով Wellness and Spa-ի բացումը, որի մեջ ներառված կլինեն 9 տեսակի սաունաներ ու բաղնիքներ և 27 մետրանոց փակ լողավազան, որը կապված կլինի բաց լողավազանի հետ:





















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից