Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նածարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների թիվ 47 խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտանբերել են դիեր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 58-ամյա Աննա Ա.-ի և 60-ամյա Գևորգ Մ.-ի դիերը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մահացածները ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքը՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ՝ կիսամաշված վիճակում են եղել, ու եթե գազի անվտանգության հատուկ սարքը անջատված չլիներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Մահացածները ամուսիններ էին՝ իրենց քրտինքով վաստակող: Երբևէ վատ բան չենք տեսել նրանց կողմից: Հարգանք էին վայելում ոչ միայն բարեկամների, այլ նաև հարևանների շրջանում: Ցավալի է, որ նման բախտի արժանացան՝ իրենց անփութության հետևանքով: Եթե էդ գազի անվտանգության «ճվճվիկը» անջատած չլինեին, հաստատ չէին մահանա: Գազի տեսուչը հաճախակի է ստուգումներ կատարում մեր թաղում, ու չի բացառվում՝ տեսուչի այցից հետո իրենք անջատել են այդ անվտանգության սարքը: Ամեն դեպքում՝ ցավ ենք ապրում, որովհետև իրոք լավ մարդիկ էին, լավ ամուսիններ»:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից