Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Հասարակություն

Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի առաջարկները։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ լրագրողներին հայտնել է, թե՝ «Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել, երբ պատասխանի այն ժամանակ կներկայացնեն պատասխանը»։

Բաքուն, սակայն, երեկ պատասխանել է յուրովի։ Նախ գիշերը սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել, որի առողջական վիճակը կայուն ծանր է գնահատվում, իսկ արդեն երեկ ժամը 14։35-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վայոց ձորի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ։

Հրազենային մահացու վիրավորում է ստացել սպա Գերասիմ Առաքելյանը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով, ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ակնհայտորեն բացատրում է հայկական կողմին, որ խորապես թքած ունի խաղաղության դարաշրջանի օրակարգի վրա, որը Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում, մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն հանդարտվում և շարունակում են այն առաջ տանել, թեպետ հրաշալի հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Ըստ էության Ադրբեջանը չի թուլացրել ո՛չ Զանգեզուրի միջանցքը խլելու իր ցանկությունը և ո՛չ էլ Հայաստանի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը, իսկ հայկական կողմի թուլությունը և գործող իշխանությունների անողնաշար պահվածքն օգտագործում է նոր զիջումներ կորզելու նպատակով։

Արմինե Մանուկյան