Բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ. Նրանց մոտ թմրանյութ է եղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայոց ձորի մարզի պարեկները իրավախախտների են հայտնաբերել, որոնց մոտ եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեկտեմբերի 5-ին, պարեկները ծառայության ժամանակ ժամը 07:30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ավտոմեքենայում գտնվողների մոտ հնարավոր է թմրանյութ լինի:
Պարեկները վարորդ՝ Արցախ Հանրապետության քաղաքացի 30-ամյա Նարեկ Հ.-ին, ուղևորներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարեկ Զ.-ին և 21-ամյա Արման Գ.-ին թմրանյութ պահելու, կրելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:
Արդեն անձնական խուզարկությամբ Նարեկ Զ.-ի մոտ հայտնաբերվել է 3.64 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված, Արման Գ.-ի մոտ՝ 7.79 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված ու ներսից ծխուկի հետքով ապակյա կաթուցիչ՝ 3.78 գրամ զանգվածով:
Նշված անձինք բոլորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ, ինչի համար էլ կազմված փաստաթղթերը ոստիկանության Վայքի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից