Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Հասարակություն

ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի

ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Սույն թվականի մայիս ամսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջաններում և ավելի քան 80 երկրներում, տարածքներում և շրջաններում:

Տեղական շուկաներում և տարածաշրջաններում  լավագույն ծառայություններ մատուցող հաստատություններին ընտրելիս «Global Finance»-ի խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայական հետազոտությունների արդյունքները և փորձագիտական աղբյուրներից և բանկերից ստացված տվյալները: Ընտրության ընթացքում կիրառվել են մի շարք չափանիշներ, ինչպիսիք են` հաճախորդների հետ հարաբերություններ, սպասարկման որակ, մրցակցային սակագներ, ոչ ստանդարտ բնույթի գործարքների օպտիմալ վարում, տեխնոլոգիական հարթակներ, հետհաշվարկային գործառնություններ, բիզնեսի անընդհատության ապահովում, տեղական շուկաների և օրենքների իմացություն:

Ընտրության համար հիմք է հանդիսացել նաև պահառության ծառայությունների օգտվողներից ստացված տեղեկատվությունը: Գնահատվել է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը: «Global Finance»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոյի խոսքով` արժեթղթերի սպասարկման ոլորտը շարունակում է զարգանալ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգընթաց: ««Global Finance»-ի «Լավագույն ենթապահառու բանկեր» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք նորարար և արդյունավետ լուծումներ են առաջարկում հաճախորդներին ամբողջ աշխարհում»,-  նշել է Ջ. Ջիարապուտոն: