Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները
Նախօրեին գերիների փոխանակության վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ մի կետ կա։ Հիշեցնենք՝ կողմերը պայմանավորվել են ազատ արձակել ռազմագերիներին։ Հայաստանն ազատ է արձակելու ադրբեջանցի երկու զինծառայողների, որոնցից մեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԶՊՄԿ պահնորդի սպանության համար, Ադրբեջանն էլ ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, որոնց մեծ մասը արդեն 3 տարի գտնվում է ադրբեջանական բանտում։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկվել են երկու վարչակազմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։ Ըստ էության, հենց Ադրբեջանն է տևական ժամանակ հանդես եկել ուղիղ բանակցություններ սկսելու առաջարկով, մինչդեռ հայկական կողմը, հատկապես վերջին շրջանում, ձգտում էր բանակցություններն անցկացնել արևմտյան կառույցների միջնորդությամբ։
Ադրբեջանի համար սկզբունքային էր կա՛մ Ռուսաստանի միջնորդությամբ, կա՛մ էլ ուղիղ բանակցությունները։ Այժմ ուղիղ բանակցություներով ազատելով գերիներին՝ Ադրբեջանը իր համար հնարավորություն է ստեղծում հայկական կողմին պարտադրելու բացառապես ուղիղ բանակցություններ իրականացնել՝ այդ թվում խաղաղության պայմանագրի շուրջ։
Ընդդիմությունը կարծում է, թե Ադրբեջանը ցանկանում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ, ինչը, բնականաբար, լուրջ վտանգներ է պարունակում իր համար։ Եթե միջազգային միջնորդները կկարողանային որոշակի կերպով Հայաստանի համար ավելի նպաստավոր դիրք ձեռք բերել, կամ էլ Ադրբեջանին որոշ հարցերում պարտադրել, ապա այսպես պատերազմում կրած պարտությունից և Ադրբեջանի ու նրա գործընկերների դաշնակիցների ռազմատենչ հռետորաբանության պայմաններում հայկական կողմի դիրքերն ավելի են թուլանալու։
Բնավ զարմանալի չէ, որ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե ԱԳՆ-ում ծանոթացել են խաղաղության պայմանագրի բանակցվող տարբերակին։ Այլ մանրամասներ չհայտնելով՝ ընդամենը նշեց, որ իրենց մտավախություններն այդ հարցում փաստաթղթին ծանոթանալուց հետո ավելի խորացել է։
Ալբերտ Առաքելյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից