Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Հասարակություն

Երբ օրվա իշխանությունները քննարկում են ինքնիշխանությունն ու անկախությունը, ուրեմն... արդեն վախենալու է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի երկու ժամ առաջ այն բանից, երբ ազդարարվեց Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին, ՔՊ-ում, պարզվում է, նիստ են արել: Համենայն դեպս, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստ, որի ժամանակ «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»:

Հետաքրքիր է, որ «կարկառուն» քպականներից մի երկուսը նաև մասնավորեցրել են, թե ինչ են քննարկել: «Քննարկել ենք անկախությանը, ինքնիշխանությանը, մեր պետության ապագային վերաբերող կարևորագույն գաղափարական հարցեր»,-գրել է քպականներից մեկը: Այսքանն արդեն իսկ բավարար է տագնապի զգացողության համար: Դե, եթե ՔՊ-ում քննարկում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և պետության ապագային վերաբերող հարցեր, այն էլ՝ գաղափարական, ուրեմն՝ ինքնիշխանությունը, անկախությունն ու պետության ապագան իրենց «ճաշները կերան»: Ռուսերեն հայտնի արտահայտության հանգույն՝ «չորացրեք թիակները»: Չէ, լո՛ւրջ, վախենալու է, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ հավաքված մյուս «նիկոլփաշինյանները» խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից, պետության ապագան էլ՝ վերադիր: Այդ վերադիրն՝ առաջին հերթին, որովհետև նրանց խոստացած որևէ «ապագա» արդեն իսկ... անապագա է: Խոսում էին Արցախից, Արցախի բոլոր հայտնի անկյուններում նկարվում էին ու գրում՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է», գոռում էին՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Եվ ի՞նչ:

Արցախը հանձնեցին թշնամուն, հիմա Արցախ բառն անգամ մտքում չեն արտաբերում, ավելին, ամեն նստել-ելնելիս հայտարարում են, որ «Ղարաբաղը ադրբեջանական է, և՝ վերջ»: Խոսում էին ժողովրդավարությունից, Հայաստանում ոչ միայն խայտառակ բռնապետություն է, այլև այն գնալով ավելի ու ավելի քստմնելի դրսևորումներ է ստանում: Խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից... Եթե չասենք էլ, բավարար է թռուցիկ հայացք նետել նրանց ներկայիս տեսքին, հագուկապին, հայտարարագրերին, բնակարաններին ու մեքենաներին, և ամեն ինչ պարզից պարզ կլինի: Խոսում էին ապագայից, ապագան թաղեցին ու շարունակում են թաղել: Անդադար խոսում են խաղաղությունից, արդեն երեք տարուց ավելի շարունակական պատերազմ է՝ շարունակական կորուստներով: Հասել են անկախությունից ու ինքնիշխանությունից խոսելուն: Ու երբ դրա մասին հայտարարում են իրենք՝ քպականները, դա հնչում է շատ, չափազանց շատ վախենալու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում