Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Հասարակություն

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախագծով

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախագծով՝ «Տանիք»,  որը ուղղված է տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների լուծմանը, մասնավորապես այն ուղղված է ծրագրի շահառու մարդկանց ապահովելու նոր տուն սեփական հողատարածքով:  Այդ նպատակով ստեղծվել է «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամը։

Դեկտեմբերի 5-ին բարեգործական հիմնադրամի գրասենյակում կայացել է անդրանիկ նիստը, որի արդյունքում հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը։ Խորհրդի նախագահ ընտրվել է Վահե Ղազարյանը։ Կազմում են «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Արման Նալբանդյանը և Աշոտ Բարսեղյանը, մի շարք բարեգործական շարժումների և կազմակերպությունների գործունեության կառավարման մեջ փորձագետ Արմեն Ավագ Ավագյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Երեկ «Սմարթ Արմենիա» Հիմնադրամի հիմնադիրներ Աշոտ Բարսեղյանը և Արման  Նալբանդյանը հանդիպել են Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ։ Քննարկվել է «Տանիք» ծրագիրը։ Հիմնական թեման եղել է հողահատկացման հարցը։ Հանդիպման ընթացքում որոշվել է «Տանիք» նախագծի մեկնարկը սկսել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղից, որտեղ տրամադրվելու է հողատարածք կառուցապատման նպատակով։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքի անունից պատրաստակամություն է հայտնել շինարարության փուլում աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

«Սմարթ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիրները հանդիպման ընթացքում համոզմունք են հայտնել, որ ծրագրի իրականացման ընթացքում բազմաթիվ արցախցիներ իրենց երջանկությունը և տաք անկյունը կգտնեն նոր տանիքի տակ։

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչ օրս աջակցում է հակամարտության ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին և նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով կրթական տարբեր ծրագրեր:

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ կազմակերպել էր ժամանակավոր ապաստան բռնի տեղահանված արցախահայերի համար, որի նպատակն էր ապահովել անվտանգ և աջակցող միջավայր վերաբնակեցման դժվարին ժամանակահատվածում:

Այժմ «Տանիք» ծրագիրը դրամահավաք իրականացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աջակցություն ստանալու փուլում է: